Լրահոս

27.04.2016 13:39


Ս. Հասրաթյան. «Ադրբեջանական կողմը, սովորության համաձայն, փորձում է ամեն ինչ ներկայացնել գլխիվայր»

Ս. Հասրաթյան. «Ադրբեջանական կողմը, սովորության համաձայն, փորձում է ամեն ինչ ներկայացնել գլխիվայր»

Պնդումները, թե Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմամթերք, նրանց հերթական զառանցանքն է:

«Tert.am»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը և հավելեց. «Միջազգային կոնվենցիաներով արգելվող սպառազինություններ ու զինամթերք, հիմնականում, օգտագործում է ադրբեջանական կողմը և իր սովորության համաձայն` փորձում է ամեն ինչ ներկայացնել գլխիվայր: Ադրբեջանական կողմն իր այդ հայտարարությունների համար դեռ շատ է զղջալու»:

Նշենք, որ այսօր ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը գրել է, թե Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը մեղադրել է հայկական կողմին` միջազգային կոնվենցիաներով արգելված զինամթերք կիրառելու մեջ:

Նշվել էր, որ այդ մասին էլ ռուսական լրատվամիջոցին է փոխանցել Ղազախստանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

«tert.am»

Այս խորագրի վերջին նյութերը