Աշխարհ

27.04.2016 11:43


Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ օգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ օգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ «Asbarez»–ի փոխանցմամբ՝ «Twitter»-ում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը տարածելիս օգտագործվել է «ցեղասպանություն» եզրույթի թուրքական հոմանիշը (Soykırım):

Կատարվածի մասին առաջինը հայտնել է «Daily Sabah»-ը։ Թուրքական սոցկայքերի օգտատերերի արձագանքներից հետո դեսպանատունը հեռացրել է հայտարարությունը՝ «Daily Sabah»-ին հայտնելով, որ տեղի ունեցածը թարգմանական սխալ է եղել, և ներողություն հայցել նման զգայուն հարցում թույլ տված սխալի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը