Լրահոս

27.04.2016 11:25


Ստեփանակերտը միջազգային հանրությանը սթափվելու կոչ է անում. դադարեցրե՛ք Բաքվին թևեր տալը

Ստեփանակերտը միջազգային հանրությանը սթափվելու կոչ է անում. դադարեցրե՛ք Բաքվին թևեր տալը

Միջազգային հանրությունը պետք է սթափվի և Ադրբեջանի դեպքում իրերն իրենց անուններով կոչի:

Այս մասին, «Artsakhpress.am»–ի փոխանցմամբ, ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

«Նման դեպքում հայկական կողմի անելիքը հստակ է: Պետք է թշնամուն միշտ հակահարված տալ և հետ շպրտել, եթե փորձի առաջ գալ: Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա ժամանակն է սթափվել: Բաքվում միջազգային ֆորումներ են անցկացվում, և եվրոպական կառույցների ներկայացուցիչներն այնպես են գովաբանում Բաքվին, որ նա թևեր է առնում»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ հայկական լրատվամիջոցները, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի գործիչները պետք է բարձրաձայնեն այս հարցը:

«Եվրոպացի որոշ գործիչներ խավիար ուտելու կամ այլ պատճառով նման ահաբեկչական պետությանը դրական գնահատական են տալիս, դա անընդունելի է: Տեսանք, թե Էրդողանի այցելությունից, Բաքվում տեղի ունեցած այդ միջազգային միջոցառումից հետո ինչպես է թևավորվել Ադրբեջանը և կոպտորեն խախտում հրադադարի ռեժիմը` թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Նա ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները: Բա, իհարկե, եթե մեծարեն այդ աննորմալ, ահաբեկչական երկրին, այն էլ եվրոպական երկրների, կարևոր կառույցների ներկայացուցիչները, Բաքուն այդպես էլ կվարվի»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Մանրամասն՝ «Artsakhpress.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը