Լրահոս

04.12.2009 15:22


Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար կայցելի Հայաստան

Դեկտեմբերի 5-7-ը Հայաստան կայցելի Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը (Anwar Gargash):

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Էդվարդ Նալբանդյանի և Անվար Գարգաշի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին։

Հանդիպումից հետո նախարարները կստորագրեն Փոխըմբռնման հուշագիր ԱՄԷ-ի մարդկանց շահագործման ( թրաֆիկինգի) դեմ պայքարի ազգային կոմիտեի եւ

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի միջեւ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարում համագործակցության մասին:

Այս խորագրի վերջին նյութերը