Նալբանդյանը և Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի միջև ապրիլի 26-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարների և հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման խնդիրների վերաբերյալ: