Կարծիք

26.04.2016 17:30


Ի՞նչ վստահության մասին է խոսքը, եթե տարիներ շարունակ գրեթե ամեն օր սահմանում զոհվածների մասին ենք լսում

Ի՞նչ վստահության մասին է խոսքը, եթե տարիներ շարունակ գրեթե ամեն օր սահմանում զոհվածների մասին ենք լսում

Երբ «Bloomberg»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում է վստահության մասին, ապա միանգամից հարց է առաջանում` պրն Սարգսյա՛ն, մեզ միամիտների՞, թե՞ ապուշների տեղ եք դրել: Ի՞նչ վստահության մասին է խոսքը, եթե տարիներ շարունակ գրեթե ամեն օր մենք սահմանում զոհվածների և վիրավորվածների մասին տեղեկություններ ենք ստանում: Փաստորեն, այդ ամենը՝ հեչ, իսկ այ այդ 4 օրը բացեց ձեր աչքերը: Դե ուրեմն, Ձեր տեղը զիջեք մեկ ուրիշին, ով ավելի լավ տեսողություն ունի:

Հ.Գ.: Անկեղծ ասած, չեմ հասկանում այն աժիոտաժը, որն առաջացել է Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո: Կարծում եմ, որ «Ալ Վաթանին» տված հարցազրույցից հետո այդ մարդու պլաններն ու գաղափարները ոչ մեկի համար գաղտնիք չպիտի լինեին: Ուրիշ բան է, որ նա, զուրկ լինելով ներքին լեգիտիմությունից, փորձում է, այսպես ասած, իր համար հնարավորինս շահավետ պայմաններով հանձնել: Հիմա դա լինելու է վաղը կամ մյուս օրը` էական չէ: Էականն այստեղ այն է՝ ինչ ենք մենք ձեռնարկելու` այս ամենից խուսափելու համար։

Նինա Մարգարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը