Քաղաքական

26.04.2016 16:36


Ստ. Մարգարյան. «Մարզերում կլանային կուսակցություններ ստեղծելու նախադրյալներ են առաջանում»

Ստ. Մարգարյան. «Մարզերում կլանային կուսակցություններ ստեղծելու նախադրյալներ են առաջանում»

Այսօր՝ ապրիլի 26-ին, Ազգային ժողովում շարունակվում է Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը:

ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը բարձրացրել է «Կուսակցությունների մասին օրենքում» արված փոփոխության հարցը, այն է՝ թույլատրել ռեգիոնալ կուսակցությունների ստեղծումը: Նրա կարծիքով ռեգիոնալ կուսակցությունները շատ վտանգավոր են, և այս փոփոխությունից մարզերում կլանային կուսակցություններ ստեղծելու նախադրյալներ են առաջանում: Պատգամավորի հարցին՝ արդյոք լավ քննարկվե՞լ է, և այն կնպաստի՞ կուսակցությունների դերի բարձրացմանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պատասխանել է.

-Խնդիրը նրանում է, որ Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունները պետք է միայն քաղաքական ուժերը ներկայացնեն, և, օբյեկտիվորեն, այնտեղ կարող են լինել նաև հասարակ քաղաքացիներ կամ քաղաքացիների միավորումներ, որոնք այս կամ այն քաղաքական ուժին չեն ուզում հարել և փորձում են ընտրական գործընթացներին մասնակցել այլ մեխանիզմով,- ասել է ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:

Մարգարյանը հարցի արձագանքի ժամանակ ընդգծել է՝ ինչն է այդ քաղաքացիների խմբին խանգարում ստեղծել հանրապետական մասշտաբի կուսակցություն, որի կենտրոնը կլինի Գյումրին կամ Վանաձորը, ինչո՞ւ պետք է ստեղծվեն մարզային կուսակցություններ: Սահակյանը դիտարկման վերաբերյալ նշել է, որ ,իհարկե, խնդիրը կա, և այն քննարկման ենթակա է:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը