Լևոն Զուրաբյան. «Մեզ իշխանության խոսքը բացարձակապես չի հետաքրքրում»
Նոյեմբերի 17-ին, մեկնաբանելով ԼևոնՏեր-Պետրոսյանիկողմիցհիշատակված ԵղիազարԱյնթապցու օրինակը, «Հայ ազգային կոնգրեսի» համակարգող ԼևոնԶուրաբյանը «7օր»-ին ասել էր, որ դա Սերժ Սարգսյանին ուղղված հստակ ակնարկ էր. «Ճիշտկլիներ, որինքըփորձերիրլեգիտիմությունըփնտրելՀայաստանում, փորձերշահելհայժողովրդինորմալվերաբերմունքը»։
Այսօր «7օր»-ը Լ. Զուրաբյանից հետաքրքվել է՝ ՀՀԿ 12-րդ համագումարում հնչած Սերժ Սարգսյանի ելույթում հայ ժողովրդի նորմալ վերաբերմունքը շահելու, դեմքով դեպի ժողովուրդը շրջվելու պատրաստակամություն տեսե՞լ է։
-Եթե ինչ-որ մեկը փորձի խոշորացույցով կարդալ Սերժ Սարգսյանի ելույթը, միգուցե ցանկության դեպքում այնտեղ կարողանա որոշ բաներ հայտնաբերել, բայց մեզ իշխանության խոսքը բացարձակապես չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է միայն գործը։ Որևէ բան իշխանությունը կարող է անել միայն գործով,- պատասխանել է ՀԱԿ համակարգողը,- իշխանությունները հնարավորություն ունեն գործելու, շատ կոնկրետ գործողություններ կատարելու։ Երբ նրանք կատարեն այդ գործողությունները, ես դրական պատասխան կտամ։
Հանրահավաքների վերսկսման վերաբերյալ էլ Լ. Զուրաբյանը ևս մեկ անգամ ասել է.
-Հանրահավաքների կգնանք այն ժամանակ, երբ կհամարենք դրանք արդյունավետ և նպատակահարմար։
Լևոն Զուրաբյան. «Մեզ իշխանության խոսքը բացարձակապես չի հետաքրքրում»
Նոյեմբերի 17-ին, մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հիշատակված Եղիազար Այնթապցու օրինակը, «Հայ ազգային կոնգրեսի» համակարգող Լևոն Զուրաբյանը «7օր»-ին ասել էր, որ դա Սերժ Սարգսյանին ուղղված հստակ ակնարկ էր. «Ճիշտ կլիներ, որ ինքը փորձեր իր լեգիտիմությունը փնտրել Հայաստանում, փորձեր շահել հայ ժողովրդի նորմալ վերաբերմունքը»։

7or.am