Գառնիկ Իսագուլյան. «Հայաստանն ո՞վ է, որ որոշի ԼՂՀ-ի փոխարեն»
Օրերս Սերժ Սարգսյանը «Bloomberg»-ին տված հարցազրույցում ասել էր, որ 2011թ.Կազանում Ալիևի հետ բանակցություններում ինքը կողմ էր հինգ տարածքներից հայկական ուժերի դուրսբերմանն ու խաղաղապահների տեղակայմանը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կոչ էին անում երկու առաջնորդներին կարգավորել հակամարտությունը՝ ստորագրելով համաձայնագիր, որը նույնպես կհետաձգեր ԼՂ կարգավիճակի խնդրի լուծումը, սակայն «Ալիևը հրաժարվել էր»:
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանից «Vesti.am»-ը հետաքրքրվել է՝ փաստորեն, եթե Ալիևը չհրաժարվեր, դա վաղուց իրականացվա՞ծ կլիներ, և ընդհանրապես, ի՞նչ տեսակետ ունի տարածքների հանձնման ու խաղաղապահների տեղակայման վերաբերյալ:
-Կարևոր չէ, թե այս պարագայում «Bloomberg»-ին տված հարցազրույցում ինչ է ասել Սերժ Սարգսյանը, կարող եմ ասել միայն մի բան, որ եթե ինքը թեկուզ 1% հանկարծ մտածեր, որ Ալիևը կարող է համաձայնել ինչ-որ տեսակետի, ինքն այդ տեսակետը չէր ներկայացնի: Եթե Ալիևն ընդուներ այդ տեսակետը, ապա անպայման մի պատճառ կգտնվեր, որ ասեին, թե ինչ-որ բան ճիշտ չեն հասկացել, դա իմ կարծիքն է: 2011 թվականին ինչ-որ բան են խոսել, և այլն, և այլն, Սերժ Սարգսյանն իրավունք ունի ասելու, որ մենք ամեն ինչի պատրաստ էինք, իրենք չհամաձայնեցին, հիմա այս սադրանքից հետո մենք այլևս պատրաստ չենք: Սահմանին կանգնած որևէ զինվոր, ԼՂՀ որևէ բնակիչ, ՊԲ որևէ զինվորական, ղեկավար պատրաստ չէ դրան: Հայաստանն ո՞վ է, որ որոշի ԼՂՀ-ի փոխարեն: Ես միշտ հայտարարել եմ՝ ՀՀ-ն ԼՂՀ-ի կողքին է, բայց ոչ ԼՂՀ-ի փոխարեն: Հայաստանը կարող է նույնիսկ ինչ-որ բան ստորագրել, դա իր գործն է, չնայած, չեմ կարծում Հայաստանում գտնվի մեկը, ով մտածի, որ ինչ-որ բան ստորագրելու պարագայում, որտեղ մենք դույզն-ինչ կորցնում ենք, դրանից հետո կարող է Հայաստան վերադառնալ: Եթե նման մեկը կա աշխարհում, Աստված իր հետ: Ինձ համար պատերազմից հետո ԼՂՀ-ն և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե կայացած պետություն է, ով կուզի թող այդ փաստն ընդունի, ով ոչ՝ դա իր խնդիրն է:
-Պարոն Իսագուլյան, կարող ենք արձանագրել, որ ղարաբաղյան պատերազմից հետո առաջին անգամ մենք տարածքներ ենք կորցրել, որը խոստովանել է նաև Սերժ Սարգսյանը՝ վերը նշված հարցազրույցում և նշել է, որ մերոնքչենփորձելհետբերելդրանք՝ «նորզոհերիցխուսափելուհամար»: Արդյոք սա պատճառ չէ՞, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, քանի որ հենց ինքն է երկրի անվտանգության երաշխավորը:
-ՀՀ-ի գործն է, թե որ պարագայում ինչպես կվարվի, մենք ԼՂՀ-ի և Ադրբեջանի շփման գծում տարածքներ չենք հանձնել: Նույնիսկ այն, որ ասում են 300 կամ 400 մետր, մենք տարածքներ չենք հանձնել, տարածք, որտեղ ապրում էինք մենք, հիմա ապրում են իրենք, նման բան չկա։ Տեղի է ունեցել դիրքերի փոփոխություն: Սա իմ դիրքն է, սա քո, եթե դու իմ դիրքից ավելի կխորանաս, ես դա նոր կհամարեմ, որ տարածք եմ հանձնել, բայց դու չես խորացել, որովհետև, եթե այդ դիրքից մի քայլ այս կողմ անես, հաստատ մեր թիրախն ես լինելու: Խոսել տարածքների հանձնման մասին, սա առնվազն մեր հասարակությանը թյուրիմացության մեջ գցել է նշանակում և մեր զինվորների սխրանքի նկատմամբ ոչ պարկեշտ վերաբերմունք: Մենք տարածքներ հանձնել ենք Աբովյան, Մաշտոցի, Կոմիտասի փողոցներում, Մոնումենտի կառուցապատված անտառը, դա ենք մենք հանձնել, այդ գեղեցիկ դղյակներն ենք հանձնել: Իրենք չեն հասկանում, որ մենք դիրք չենք հանձնել, մենք այդ տներն ենք հանձնել, եթե հանձնել ենք թուրքերին, ապա դա ենք հանձնել:
-Օրեր առաջ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը կազմակերպել էր «Մենք զինվորի կողքին ենք» կարգախոսով երթ՝ դեպի Բաղրամյան 26: Նախաձեռնության հայտարարության մեջ ասված է, որ պահանջում են պաշտոնանկ անել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին՝ «իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի»: Իսկ ինչո՞ւ առաջին հերթին չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, չէ՞ որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ հենց նա՛ է արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն, գերագույն գլխավոր հրամանատարը և մեր երկրի անվտանգության երաշխավորը:
-Կարծում եմ, որ «Մենք զինվորի կողքին ենք» երթը պետք է գնար ուղիղ ղարաբաղա-ադրբեջանական սահման, ոչ թե Բաղրամյան 26:
-Մենք Բաղրամյան 26-ի հետ հարցեր չունե՞նք:
-Եթե զինվորի կողքին են, ինչո՞ւ են գնում Բաղրամյան 26, ուղիղ գնացեք ղարաբաղա-ադրբեջանական սահման: Երթով առաջին գիծ գնալը ես կողջունեի, բայց Բաղրամյան 26 գնացել են, որ ի՞նչ:
Գառնիկ Իսագուլյան. «Հայաստանն ո՞վ է, որ որոշի ԼՂՀ-ի փոխարեն»
Օրերս Սերժ Սարգսյանը «Bloomberg»-ին տված հարցազրույցում ասել էր, որ 2011թ.Կազանում Ալիևի հետ բանակցություններում ինքը կողմ էր հինգ տարածքներից հայկական ուժերի դուրսբերմանն ու խաղաղապահների տեղակայմանը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կոչ էին անում երկու առաջնորդներին կարգավորել հակամարտությունը՝ ստորագրելով համաձայնագիր, որը նույնպես կհետաձգեր ԼՂ կարգավիճակի խնդրի լուծումը, սակայն «Ալիևը հրաժարվել էր»:
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանից «Vesti.am»-ը հետաքրքրվել է՝ փաստորեն, եթե Ալիևը չհրաժարվեր, դա վաղուց իրականացվա՞ծ կլիներ, և ընդհանրապես, ի՞նչ տեսակետ ունի տարածքների հանձնման ու խաղաղապահների տեղակայման վերաբերյալ:
-Կարևոր չէ, թե այս պարագայում «Bloomberg»-ին տված հարցազրույցում ինչ է ասել Սերժ Սարգսյանը, կարող եմ ասել միայն մի բան, որ եթե ինքը թեկուզ 1% հանկարծ մտածեր, որ Ալիևը կարող է համաձայնել ինչ-որ տեսակետի, ինքն այդ տեսակետը չէր ներկայացնի: Եթե Ալիևն ընդուներ այդ տեսակետը, ապա անպայման մի պատճառ կգտնվեր, որ ասեին, թե ինչ-որ բան ճիշտ չեն հասկացել, դա իմ կարծիքն է: 2011 թվականին ինչ-որ բան են խոսել, և այլն, և այլն, Սերժ Սարգսյանն իրավունք ունի ասելու, որ մենք ամեն ինչի պատրաստ էինք, իրենք չհամաձայնեցին, հիմա այս սադրանքից հետո մենք այլևս պատրաստ չենք: Սահմանին կանգնած որևէ զինվոր, ԼՂՀ որևէ բնակիչ, ՊԲ որևէ զինվորական, ղեկավար պատրաստ չէ դրան: Հայաստանն ո՞վ է, որ որոշի ԼՂՀ-ի փոխարեն: Ես միշտ հայտարարել եմ՝ ՀՀ-ն ԼՂՀ-ի կողքին է, բայց ոչ ԼՂՀ-ի փոխարեն: Հայաստանը կարող է նույնիսկ ինչ-որ բան ստորագրել, դա իր գործն է, չնայած, չեմ կարծում Հայաստանում գտնվի մեկը, ով մտածի, որ ինչ-որ բան ստորագրելու պարագայում, որտեղ մենք դույզն-ինչ կորցնում ենք, դրանից հետո կարող է Հայաստան վերադառնալ: Եթե նման մեկը կա աշխարհում, Աստված իր հետ: Ինձ համար պատերազմից հետո ԼՂՀ-ն և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե կայացած պետություն է, ով կուզի թող այդ փաստն ընդունի, ով ոչ՝ դա իր խնդիրն է:
-Պարոն Իսագուլյան, կարող ենք արձանագրել, որ ղարաբաղյան պատերազմից հետո առաջին անգամ մենք տարածքներ ենք կորցրել, որը խոստովանել է նաև Սերժ Սարգսյանը՝ վերը նշված հարցազրույցում և նշել է, որ մերոնք չեն փորձելհետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»: Արդյոք սա պատճառ չէ՞, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, քանի որ հենց ինքն է երկրի անվտանգության երաշխավորը:

«Vesti.am»