Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Ալիկ Միրզաբեկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։ Այս հրամանագիրը ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ:
Նույն Սարգսյանի հրահանգով պաշտանության նախարարի խորհրդական է աշխատում մարդասպանը, իսկ ահա նա ազատում է Միրզաբեկյանին:
Հավանաբար, հայ ժողովուրդը պետք է ոչ մի օգնություն չտրամադրեր հայոց բանակին եւ մեր զոհված եւ վիրավորված զինվորների ընտանիքներին, որպեսզի նման հրամանագիր չծագեր:
Երբ վարչապետը հայտարարում է, որ պետությունը փող ունի զինված ուժերը ամեն ինչով ապահովելու համար, նման հրամանագիրն այլեւս ծաղր է:
Ի՞նչ կապ ունի ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի պետը, երբ գերագույն գլխավոր հրամանատարը չի հոգացել բանակը զինելու եւ անհրաժեշտ նյութատեխնիկական բազան համալրելու մասին:
Իսկ որ չի հոգացել, այդ մասին խոստովանել է նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը («Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում), որը 2011-ին Կազանում կողմ է արտահայտվել հինգ շրջանների վերադարձին եւ խաղաղապահ ուժերի տեղակայմանը:
Մարդը հինգ տարի սեփական գլխի տակ փափուկ բարձ է դրել (Ալիեւի ագահության շնորհիվ) ու չի զինել բանակը արդիական զինատեսակներով: Դե, մտածել է՝ շրջանները տալու ենք ու Ղարաբաղի կարգավիճակն էլ գրելու ենք ավազին, ուրեմն ինչո՞ւ փող ծախսել բանակի վրա: Մանավանդ որ զինակոչվածների ընտանիքները հոգում են ատամի խոզանակից մինչեւ սրբիչ ու «մայկա-տռուսիկ», բոլոր անհրաժեշտ պարագաները:
Բայց հիմա Սերժ Սարգսյանը քավության նոխազ է գտել ու պաշտոնից ազատել է նշված դեպարտամենտի պետին: Ու էլի մի քանի հոգու։
Այն, ինչ չի արել եւ չի անում գերագույն գլխավորը, դրա համար պետք է հատուցեն այլոք: Իսկապես, ողբալի իրականություն է:
Սերժ Սարգսյանը քավության նոխազներ է փնտրում

Կիմա Եղիազարյան