Կարծիք

26.04.2016 13:20


Ամոթ է... Հայաստանի անվտանգության երաշխիքը դարձել է Իլհամ Ալիևը (տեսանյութ)

Ամոթ է... Հայաստանի անվտանգության երաշխիքը դարձել է Իլհամ Ալիևը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը 2011-ին պատրաստ էր զիջել 5 տարածքներ

Ամոթ է... Հայաստանի անվտանգության երաշխիքը դարձել է Իլհամ Ալիևը

Սերժ Սարգսյանի՝ «Bloomberg»-ին տված հարցազրույցից պարզ է դառնում, որ 2011-ին նա պատրաստ էր զիջել 5 տարածքներ, դուրս բերել մեր զորքերն ադ տարածքներից, խաղաղապահ ուժեր բերել այդտեղ, բայց չվորոշել Ղարաբաղի կարգավիճակը: Հարցազրույցից պարզ է դառնում նաև այն, որ մեզ 2011-ին փրկել է միայն Ալիևի անմեղսունակությունը ու ագահությունը. նա հրաժարվեց 5 շրջաններից՝ հավանաբար, ուզելով ոչ միայն ազատագրված 7 շրջանները, այլ նաև ուզելով ԼՂՀ-ն ամբողջությամբ: Հենց նրա ագահության շնորհիվ մենք այսօր դեռևս պահպանում ենք մեր տարածքային ամբողջականությունը (չհաշված Սերժ Սարգսյանի կողմից նշվող 200-300 մետր հողը): Ամոթ է, բայց Հայաստանի անվտանգության երաշխիքը դարձել է Իլհամ Ալիևը՝ իր անմեղսունակության ու ագահության պատճառով:

Պետք է արագ ձեռնարկել ու շատ կարճ ժամանակահատվածում արմատապես փոխել քաղաքական իրավիճակը երկրում: Դանակն արդեն ոսկորին է հասել:

Արմեն Միքայելյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը