Աշխարհ

26.04.2016 13:35


Մայիսին ԱՄՆ-ը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր կտեղակայի թուրք-սիրիական սահմանին

Մայիսին ԱՄՆ-ը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր կտեղակայի թուրք-սիրիական սահմանին

Ս. թ. մայիսին թուրք-սիրիական սահմանին ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր կտեղակայվեն։ Այս մասին, «Haber Turk»–ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Նա շեշտել է՝ Թուրքիայի գլխավոր նպատակը Մենբիչի 98 կմ-ոց տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելն է:

«ԱՄՆ-ի հետ համաձայնության ենք եկել մայիսին 90 կմ հեռահարությամբ HIMARS ամերիկյան համակարգեր Թուրքիայի սահմանին տեղակայելու հարցում», -ասել է նա՝ հավելելով, որ այդկերպ կրակի տակ կպահվի այդ գոտին, եւ սիրիական չափավոր ընդդիմությունը հնարավորություն կունենա գրավել այդ տարածաշրջանը:

Չավուշօղլուի խոսքով՝ թե՛ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, թե՛ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիսում են Սիրիայի այդ հատվածում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի կարծիքը:

ԱՐՑԱԽՊՐԵՍ–ի փոխանցմամբ՝ իրականում, սակայն, Թուրքիայի նպատակը հիշյալ գոտում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ ցամաքային պայքար մղող սիրիացի քրդերի ազատագրական ուժերի վերացումն է: Անկարան երկյուղում է, որ սիրիացի քրդերի՝ ահաբեկիչներին հասցրած հաջող հակահարվածները, ի վերջո, հնարավորություն կընձեռեն նրանց ինքնավարություն հաստատել այդ շրջանում:

Այս խորագրի վերջին նյութերը