Աշխարհ

26.04.2016 13:14


Մոգերինի. «Թուրքիան դեռևս հեռու է ԵՄ–ին անդամակցելուց»

Մոգերինի. «Թուրքիան դեռևս հեռու է ԵՄ–ին անդամակցելուց»

Թուրքիան դեռեւս հեռու է Եվրամիությանն անդամակցելուց։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, «France Inter» ռադիոկայանի եթերում ասել է ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Ի պատասխան Թուրքիայի՝ ԵՄ–ին անդամակցելու ժամկետների վերաբերյալ հարցին՝ նա նշել է. «Մենք դեռեւս հեռու ենք դրանից: Դա կախված է բանակցությունների ընթացքից... Ես համոզված եմ, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները միակ հնարավորությունն են՝ օգնելու այդ երկրին արդիականացնելու պետությունը, հարգելու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ԶԼՄ-ի, եւ խոսքի ազատությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը