Լեհաստանը սահմանային վերահսկողություն կհաստատի ԵՄ հետ
Լեհաստանը մտադիր է վերահսկողության ռեժիմ հաստատել ԵՄ հետ սահմաններին։
Ինչպես տեղեկացնում է «Life»-ը, նման որոշումը Վարշավայում բացատրում են երկրում անցկացվելիք մի շարք խոշոր միջոցառումների՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի և Հռոմի պապիմասնակցությամբ Երիտասարդության համաշխարհային օրվա ժամանակ անվտանգություն ապահովելու անհրաժեշտությամբ:
Ենթադրվում է, որ հատուկ ռեժիմը սահմանվելու է հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 2-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խստացված կարգով ստուգումներ են իրականացվելու Գերմանիայի, Սլովակիայի, Չեխիայի և Լիտվայի հետ սահմաններին, ինչպես նաև օդանավակայաններում և նավահանգիստներում:
Լեհաստանը սահմանային վերահսկողություն կհաստատի ԵՄ հետ
Լեհաստանը մտադիր է վերահսկողության ռեժիմ հաստատել ԵՄ հետ սահմաններին։
Ինչպես տեղեկացնում է «Life»-ը, նման որոշումը Վարշավայում բացատրում են երկրում անցկացվելիք մի շարք խոշոր միջոցառումների՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի և Հռոմի պապի մասնակցությամբ Երիտասարդության համաշխարհային օրվա ժամանակ անվտանգություն ապահովելու անհրաժեշտությամբ:

7or.am