Աշխարհ

26.04.2016 11:25


ԻԼԻՊ-ի հաքերները գողացել են Պետդեպի աշխատողների անձնական տվյալները՝ սպառնալով սպանել նրանց

ԻԼԻՊ-ի հաքերները գողացել են Պետդեպի աշխատողների անձնական տվյալները՝ սպառնալով սպանել նրանց

ԻԼԻՊ-ին սատարող հաքերները հարձակում են կազմակեպել ԱՄՆ Պետդեպարտամենտի ցանցի վրա՝ հայտարարելով աշխատողների անձնական տվյալները գողանալու մասին:

Ինչպես տեղեկացնում է «Life»-ը, «Միացյալ Կիբերխալիֆաթի» ներկայացուցիչները հայտարարել են, որ գողացած տվյալների օգնությամբ պատրաստվում են գտնել Պետդեպում աշխատող մարդկանց և սպանել նրանց:

Որպես ապացույց՝ ահաբեկիչները ներկայացրել են գողացած տվյալների մի քանի սքրինշոթ:

Պետդեպում այս տեղեկությունները չեն մեկնաբանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը