Օբամա. «Պուտինը փորձում է վերացնել եվրոպական միասնությունը»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և տրանսատլանտյան միությունը դիտարկում է որպես ռուսական իշխանությանն ուղղված վտանգ և փորձում է վերացնել եվրոպական միասնությունը։ CBS ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում նման միտք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է՝ միգրացիոն ճգնաժամը խնդիր է ոչ միայն Եվրամիության, այլև ԱՄՆ-ի համար, սակայն ռազմավարական ավելի մեծ վտանգ է ներկայացնում Եվրոպայում ազգայնականության ամրապնդումը, «որը սպառնում է եվրոպական միասնությանը, իսկ որոշ դեպքերում շահագործվում է այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսին պարոն Պուտինն է»։

7or.am