Մուտքերի և ծախսերի ավելացումը ոչ այնքան անիրատեսական է, որքան անիմաստ
ՀՀԿ 12-րդ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2010թ. բյուջեի մուտքերն ու ծախսերը պետք է ավելացվեն։
-Այս համակարգի պայմաններում դա իրատեսական չէ,- «7օր»-ի հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ ասել է ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։ -Ես կարծում եմ, որ այդ ամենն արվելու է պարտքերի հաշվին։
Վահագն Խաչատրյանի կարծիքով այսօր ընդհանրապես որևէ քաղաքականություն չի վարվում, քանի որ առանձնապես խելք պետք չէ պարտք վերցնելու համար։ Այս առումով նա նշել է, որ պետք է տնտեսական իրավիճակից ելնելով գնահատականներ տալ, իսկ այսօր Հայաստանը տնտեսություն չունի, որը հետագայում կարող է սպասարկել այդ պարտքերը։
Վահագն Խաչատրյանի կարծիքով ամենավտանգավոր տարին լինելու է 2012-ը՝ արտաքին պարտքի սպասարկման տարին, երբ մոտ 500 մլրդ $ պետք է վճարել պարտքերի դիմաց։
Մուտքերի և ծախսերի ավելացումը ոչ այնքան անիրատեսական է, որքան անիմաստ, քանի որ այդ ծախսերի արդյունավետությունը տնտեսության մեջ չի երևում, և անհասկանալի է, թե այդ ծախսերն ինչին են ուղղված.
-Երբ նայում եմ բյուջեին, տեսնում եմ, որ այդ ծախսերն ավելի շատ ուղղված են իրենց անձնական ցանկությունների սպասարկմանը։ Վերցրե՛ք վարչապետին, վերցրե՛ք Ազգային ժողովի նախագահ կոչեցյալի այցը Կորեա։ Ինչի՞ համար է գնում Կորեա, չգիտեմ էլ՝ քանի հոգի է տանում։ Ավելորդ ծախսերի տեսակարար կշիռը բյուջեում բավական շատ է։
Նրա կարծիքով հստակ ռազմավարություն չկա, տնտեսության զարգացման հիմնական ուղղություններ չկան, և հիմնական նպատակն այսօր դիմանալն է։
Ինչ վերաբերում է հարկային քաղաքականության շնորհիվ բյուջեի մուտքերի ավելացմանը, Վ. Խաչատրյանն ասել է, որ Հայաստանում հարկային քաղաքականություն պետք չէ իրականացնել, ուղղակի հարկավոր է վերացնել մենաշնորհը, ապահովել մրցակցային դաշտը և օլիգարխներին բերել հավասար մրցակցային դաշտ։ «Երբ ասում են հարկային փոփոխություններ, հարկային բեռի ավելացում և ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում, ես վախենում եմ, որովհետև այդ ամենը թափվում է փոքր և միջին բիզնեսի վրա»,- ընդգծել է Վահագն Խաչատրյանը։

7or.am