Թուրքիան, Հայաստանը և սարսափազդու ճշմարտությունը, կամ՝ Էրդողանը, Օբաման և դեկտեմբերի 7-ը
Թուրքիան միշտ էլ ունեցել է լավ մարդկանց իր բաժինը:
Վկան՝ բարեգութ մի ընտանիք, որ 1915թ. Ցեղասպանության ու մեծ հայրենազրկման տարիներին սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ առափնյա Օրդու քաղաքում իմ Խնկենի տատին փրկեց անխուսափելի մահից: Նման հազարավոր պատմություններ կան, որոնք չեն պատմվում Թուրքիայի պետական մերժողական քաղաքականության պատճառով:
Հայկական համայնքից պահպանված 50 հազար անդամներից բացի, այսօրվա Թուրքիայում առնվազն 2 մլն մարդ սերում է իր հայ տատիկ-պապիկից: Նրանք որբացել են, առևանգվել կամ փրկվել են, բայց բոլոր դեպքերում թրքացվել են օսմանյան Թուրքիայի զավթած պատմական Հայաստանի մահասփյուռ դաշտերում: Ձայնազուրկ և ինքնամերժման մեկ այլ տեսակի մեջ, խառը ամուսնությունների հետեւանքով լույս աշխարհ եկած ժառանգները նոր-նոր են առաջին անվստահ քայլերն անում' գտնելու իրենց ինքնությունը:
Թուրքիայի «խորքային պետության» ու նրա ազգայնական օրենքների զոհի' Հրանտ Դինքի տակավին չբացահայտված սպանության լույսի տակ աստիճանաբար երեւան եկավ թուրքերի պարկեշտ, ազատախոհ մի դաս, երբ Թուրքիայում սկսեցին ուշացումով գիտակցել, որ իրենց երկիրը երբեք չի կարող մուտք գործել քաղաքակիրթ աշխարհ, քանի դեռ դեմ-հանդիման չի ելել սեփական պատմության մութ, իր դաժանությամբ աննախադեպ էջերին: Թեեւ առայժմ մեծամասնություն չեն այս կարգի խիզախ նոր թուրքերը' նրանք լավ գիտեն, որ մերօրյա Թուրքիան կառուցվել է ոչ միայն միլիոնավոր հայերի, ասորիների, հույների եւ քրդերի դիակների վրա, այլ նաեւ նախնյաց բնօրրանից հայ ժողովրդի ու նրա քաղաքակրթության կազմակերպված եւ իսպառ բնաջնջման միջոցով: Նրանք հարգանքի ու դրվատանքի են արժանի իրենց երկիրը շուրջ 90-ամյա ստահոդությունից, կեղծ կրթությունից ու ազգային բացառիկության պատրանքներից ազատելու իրենց ձգտման համար:
***
Ուստի անհարկի է աշխարհի ուժեղների ոգեւորվածությունը հայ-թուրքական արձանագրություններից, որոնք երկու երկրների խորհրդարաններում վավերացման պարագայում խոստանում են Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ նրա դեմ տեւական շրջափակման վերացման հարցերում հանգել Անկարայի համաձայնությանը:
Արձանագրությունների պատմական նշանակության վերաբերյալ մակերեսային և ինքնագոհ գնահատականները' անկախ նրանից, թե որտեղից են դրանք հնչում' Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Մոսկվայից, կարծես միտումնավոր թաքցնում են հիմնարար մի քանի ճշմարտություններ:
Հայաստանի ներկայիս վարչակարգն իրավունք չունի հայ ժողովրդի անունից խոսելու դարակազմիկ այս հարցի շուրջ: 2007-2008թթ. իշխանության գալով կեղծարարության, խաբեության եւ տասնյակ քաղաքացիների արյան գնով, վարչակարգն այժմ փորձում է լեգիտիմության պակասը կոծկելու համար դիմել արեւմտյան շահերի ,քիմքինե հաճո արտաքին քաղաքական քայլերի' իրականում, սակայն, որոնելով փոխհատուցումներ ավտորիտար գործելակերպի դիմաց: Տրվելով ,գեոպրագմատիզմիե ծանր հրետանու պարտադրանքին, ,միջազգային հանրությունըե մեկ անգամ եւս վտանգավոր քայլ կատարեց' անտեսելով ժողովրդավարության սկզբունքները եւ խնդիրներն ըստ այդ սկզբունքների լուծելու պատշաճ կարգը:
Ներկայիս Թուրքիայի վարչակազմը իրավահաջորդն է Երիտթուրք կառավարության, ով անցած դարասկզբին' Առաջին աշխարհամարտի ծխածածկույթի ներքո, ծրագրեց եւ իրականացրեց Հայոց ցեղասպանությունն ու դրանից ածանցվող' հայրենիքի սպանությունը: Այն նաև իրավահաջորդն է քեմալական շարժման, որը 1920-21թթ. հանցավոր գործարքի մեջ մտնելով ռուս բոլշեւիկների հետ' չեղարկեց Հայաստանի դե-յուրե սահմանների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, նորանկախ Հայաստանի Հանրապետության բռնագրավման ու մասնատման միջոցով «ճշտորոշեց» խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջեւ դե-ֆակտո այս սահմանը, ինչը հավասարազոր էր վիրահատական ճանապարհով հայրենի ժառանգության մեծ մասի ուզուրպացիային, եւ խորհրդային Ադրբեջանին բռնակցեց Ղարաբաղի ու Նախիջեւանի տոհմիկ հայկական տարածքները: Սա նախերգանքն էր մեկ սերունդ անց կայացված Մոլոտով-Ռիբենտրոպի մեղսապակտի:
Հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այժմ քննարկվում եւ արժանանում են բուռն շնորհավորանքների, պարունակում են անօրինական դե-ֆակտո սահմանի հաստատմանն առնչվող հղումներ' առանց միաժամանակ լուծելու Թուրքիայի կողմից' որպես մարդկության դեմ ոճրագործություն (Ցեղասպանությունն ու դրան հաջորդած թուրք-ռուսական դավադրությունը) կատարած երկրի, ապաշխարանքի ու հատուցման, վերականգնման ու վերադարձի իրավախնդիրները: Հետեւապես' խնդրո առարկա փաստաթղթերն ի սկզբանե անվավեր են, անբարո ու մեռելածին:
Դժբախտաբար, որքան էլ բարի նպատակներ հետապնդեն սեղանին դրված փաստաթղթերը, որքան էլ ոմանք փորձեն դրական լույսով ներկայացնել կամ, երբեմն էլ, PR ,միավորներե հավաքել, միեւնույն է' դրանք հուսալի հիմք չեն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ամբողջական ու հարատեւող կարգավորման, ինչպեսեւ երկու երկրների ժողովուրդների միջեւ հիրավի պատմական հաշտության համար: Դրանք ընդամենն ախորժալուր, բայց խաբուսիկ ցուցափեղկ են, եւ ուրիշ ոչինչ:
***
Երբ Թուրքիան, Հայաստանը և միջնորդ պետությունները գիտակցեն առանցքային այս մարտահրավերի լրջությունը, թերեւս փոխեն իրենց ,արագություններըե, առաջնորդվեն ժողովրդավարության թելադրանքով եւ իրավունքի իշխանությամբ, դիմագրավեն ու սրբագրեն պատմությունն ու անարդարությունների նրա ժառանգությունը: Նույն ոգով' թուրք-հայկական փոխառնչությունների բնականոնացումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմամբ պայմանավորելու փոխարեն շահագրգիռ կողմերն ի վերջո կճանաչեն Արցախի' հետստալինյան ապագաղութացման, ազատության ու ինքնիշխան պետականության ի վերուստ տրված օրինական իրավունքը:
Միայն այսկերպ մենք կկարողանանք դարբնել, ապաեւ ականատեսը լինել տարածաշրջանի առաջին հետեղեռնյան գործընկերության:
Այժմ ճիշտ ժամանակն է նաեւ, որ Թուրքիայի վարչապետը եւ ԱՄՆ նախագահը, ում նա պատրաստվում է շուտով այցելել Վաշինգտոնում, ըմբռնեն, որ սա է վերջնական լուծումը: Ոչ թե էն մյուսը:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Հ. Գ. Սույն հոդվածը տպագրվել է արտասահմանյան մի շարք պարբերականներում, այդ թվում՝ թուրքական «Hurriyet Turkish Daily News»–ում։