Կարծիք

25.04.2016 12:09


Հայաստանին պետք է մի առաջնորդ, ով չի համարի որ 5, 10, 15 տարով խոպան է եկել

Հայաստանին պետք է մի առաջնորդ, ով չի համարի որ 5, 10, 15 տարով խոպան է եկել

Մարդիկ, ովքեր ինչ–որ կերպ տարբերվում են, ինչ–որ բարեգործություններ են անում, մասնակցում են բողոքի ակցիաների, անմիջապես դա կապվում է քաղաքական ինչ–որ նկրտումների հետ: Սա մեծագույն խնդիր է, որը թույլ չի տալիս կայացնել ՀՀ քաղաքական դաշտը, թեև ունի օբյեկտիվ արմատներ: Մարդիկ, ովքեր ունեն բիզնես, ձգտում են մտնել քաղաքականության մեջ, ձեռք բերել լծակներ սեփական բիզնեսին տանիք լինելու կամ գտնելու համար: Շատ ու շատ պատգամավորներ կան, որ բիզնեսմեն են եղել, ապա նոր պատգամավոր ու, մեծ հաշվով, մեղավոր են ոչ թե իրենք, այլ իրավիճակն ու դրվածքը Հայաստանում: Որոշակի ծավալներից հետո անգամ եթե բիզնեսդ աճում է խաղի բոլոր կանոնների սահմաններում, գալիս է մի պահ, որ շատ մարդու է խանգարում: Միայն այս խնդրի լուծումը, որի մի ճյուղն է նաև մոնոպոլիան Հայաստանում, իրավիճակը 70-80 տոկոսով կփոխի: Քաղաքականություն պիտի մտնեն միայն քաղաքագետներն ու քաղաքականություն սիրողները: Եթե վերոնշյալ խնդիրը վերացվի Հայաստանում, կսկսվի բիզնես մրցակցությունը բոլոր սոցիալական շերտերի մակարդակով, որովհետև հայերս ունենք այդ բնատուր շնորհքը: Հայաստանում լավ ապրելու, շատ հարուստ լինելու միակ ուղին պիտի դառնա բիզնես անելը ու ոչ թե պատգամավոր, գյուղապետ, քաղաքապետ ու մարզպետ դառնալը: Բիզնեսի տանիքը պիտի լինի պետությունը: Իսկ էս ամենի համար մի բան է պետք Հայաստանին՝ առաջնորդ, ով կսիրի էս հողը ու չի համարի որ 5, 10, 15 տարով խոպան է եկել, կունենա ամբիցիաներ ու քաղաքական կամք, ի վերջո կուզի, որ սերունդներն իրեն ակնածանքով հիշեն. բան, որ տեղի չի ունեցել մեր 25–ամյա անկախության ժամանակաշրջանում:

Գագիկ Մամուլյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը