Ցավոք, անմեղ զոհերի հիշատակն է օգտագործվում ողջերին կեղեքելու համար
Երևի շատ քիչ ժողովուրդներ կլինեն, որոնց պատմությունն անցել է հանդարտ, առանց կտրուկ շրջադարձերի։ Կարծում եմ՝ հիմնականում բոլորի մոտ էլ եղել են բեկումնային պահեր, որոնք կանխորոշել են հետագա ողջ պատմությունը։ Մեր մոտ վերջին նման շրջադարձը Ցեղասպանությունն է, որը երևի անդառնալիորեն փոխել է մեզ՝ ժամանակակից հայերիս։ Հենց էդ երևույթն է ձևավորել մեր համաժողովրդական իղձերն ու ձգտումները, բազմաթիվ վարքագծային կանոններ, որոնք սերնդեսերունդ կարծես չեն փոխվում։ Օրինակ՝ ցանկացած վատ երևույթ թրքականության հետ նույնականացնելը, եթե նույնիսկ դրա ծագումը հայկական է։ Կամ այլ նվաճողներին շատ տոլերանտ վերաբերմունքը, ընդհուպ մինչև ռսի «սապոգը» օրհնելը, բայց թուրքերի դեմ ներքին հակասությունները մի կողմ դնելն ու համախմբվելը։ Ցավոք, նման համերաշխությունը դրսևորվում է մենակ «թուրք» գործոնի առկայության պայմաններում, այլապես ստեղծարարական մեծ վերելքի համար լավ նախապայման կհանդիսանար։
Պատկերավոր ասած՝ մարդը, որին վնասել են, դարձրել հաշմանդամ, իրարից ծայրահեղ տարբեր երկու վարքագիծ կարա դրսևորի։ Մեկը՝ ում տեսնի՝ բողոքի, թե վնասողը վատն է, զսպեք դրան, որ ուրիշներին էլ չվնասի, փորձի դարդերը գինու մեջ խեղդել, բռնի ինքնաոչնչացման ճանապարհը։ Էս դեպքում, հոգեբանական առումով, մարդը ինքն իրեն անքակտելիորեն կապում է վնասողի հետ ու իր գոյությունը պայմանավորում նրա գոյությամբ, որովհետև վնասողի չեզոքացումից կամ թուլացումից հետո աշխարհի հետ խոսալու այլ բան չի ունենա։ Մյուս ճանապարհը՝ նույնիսկ էդ ջախջախիչ հարվածը ստանալուց հետո ճիշտ գնահատի ունեցած հնարավորությունները, մոբիլիզացնի ռեսուրսներն ու սկսի զարգանալ, հզորանալ։
Էս մտքերը ի հայտ եկան ջահերով երթի տեսանյութն ու ապրիլի 24-ին Կիևյանով անցնող բազմությունը տեսնելիս։ Երկրորդ ուղին մեր համար դեռ անհասանելի է, քանի դեռ չունենք լեգիտիմ կառավարման ապարատ, որովհետև եղած ոչ լեգիտիմների համար ձեռնտուն առաջին տարբերակն է։ Առաջին տարբերակն է, որ հնարավորություն է ընձեռում ժամանակ առ ժամանակ զոհերին իր շուրջ համախմբելով չեզոքացնել՝ հարստահարելու փաստերը։ Երկրորդ տարբերակն ընտրելու պարագայում իրենք էլ անելիք չեն ունենա մեր իրականության մեջ։
Ցավոք, ի թիվս այլ հաղթաթղթերի՝ անմեղ զոհերի հիշատակն է օգտագործվում ողջերին կեղեքելու համար՝ անմոռուկի տեսքով «բազմելով» մերձհանրապետականների պիջակներին։ Կամ մի այլ կերպ՝ «մենք բոլորս հայ ենք» եզրույթով, որը ենթադրում է, որ անկախ ճնշող ու ճնշվող լինելու փաստից՝ մենք զոհ ենք, մի մեծ երևույթի մի մաս, ու մեր մեջ տարբերություն չկա։ Դրա համար մի կողմից հա, Ցեղասպանությունը, ընդունենք թե չէ, մեր բոլորի էության մի մասն է, մեր ցավը, չփակվող վերքը, մյուս կողմից՝ չես կարում դիրքավորումդ ճիշտ ընտրել, քանի որ հիմա այն նաև որպես քեզ ճնշելու գործիք է օգտագործվում։ Սենց…

Սուրեն Սահակյանի ՖԲ էջից