Աշխարհ

25.04.2016 11:21


Կնոջը կորցրած 90–ամյա նախկին սենատորը նշանադրվել է տղամարդու հետ

Կնոջը կորցրած 90–ամյա նախկին սենատորը նշանադրվել է տղամարդու հետ

Ամերիկացի նախկին սենատոր, 90-ամյա Հարիս Ուոֆորդը հայտարարել է տղամարդու հետ նշանադրվելու մասին։ Այս մասին գրում է «Корреспондент»-ը:

«The New York Times»-ում սենատորը խոստովանել է, որ 70 տարեկանում կորցնելով կնոջը՝ չէր էլ կարող մտածել, որ երբևէ կամուսնանա նորից, սակայն անսպասելիորեն սիրահարվել է 25-ամյա երիտասարդի:

Ուոֆորդը նշել է՝ երջանիկ է ապրել այնպիսի ժամանակներում, երբ միասեռ ամուսնություններն օրինականացված են։

Հիշեցնենք՝ նախորդ տարի ԱՄՆ Գերագույն դատարանը պաշտոնապես օրինականացրել է դրանք ամբողջ երկրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը