Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն այժմ և առաջիկայում ձևավորելու է Հայաստանի թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական օրակարգը: Այս փուլում շատ կարևոր է, այսպես ասած, գույքագրում իրականացնել՝ հասկանալու, թե Հայաստանը ինչ պաշարով է մասնակցում բանակցություններին, և ինչ ակնկալել կարգավորման գործընթացից: Բացառել չի կարելի, որ բանակցությունները կարող են ճակատագրական ավարտ ունենալ:
Որպեսզի առանց էմոցիաների և սառը բանականությամբ պատկերացնենք իրավիճակը, անհրաժեշտ է մի քանի հարց տալ:
Նախ, արդյոք Սերժ Սարգսյանը այն գործի՞չն է, որը պետք է վարի նման բախտորոշ բանակցությունները, որտեղ կարող է որոշվել ոչ միայն ԼՂՀ-ի, այլև Հայաստանի ճակատագիրը:
Պատասխան կարող է հնչել, թե այնպես է ստացվել, որ այս բախտորոշ պահին հենց Սարգսյանն է զբաղեցնում ՀՀ նախագահի աթոռը, ու եթե նույնիսկ չեք ցանկանում այնպես անել, որ նա ուժեղ զգա բանակցային սեղանի շուրջ, ապա գոնե չպետք է նրան խանգարել:
Հասկանանք, թե ինչին չպետք է խանագրել կամ ինչ անելու համար պետք է Սարգսյանն ուժեղ զգա: Բանակցային օրակարգում այսօր «փոխզիջումային» տարբերակով կարգավորումն է: Փոխզիջում եզրը հատուկ է օգտագործվում՝ միակողմանի զիջում արտահայտությունից խուսափելու համար: Ռուսական ԶԼՄ-ներում տեղ գտած կիսապաշտոնական արտահոսքերը, որոնք չեն հերքվում ՀՀ իշխանությունների կողմից, ենթադրում են ԼՂՀ-ի տարածքների մի մասի հանձնում Արդբերջանին, որի դիմաց Հայաստանը առարկայական ոչինչ չի ստանալու Ադրբեջանից, բացի խաղաղության մասին անորոշ ու վերացական խոստումներից:
Հիմա, եթե խոսքը վերաբերում է հողեր հանձնելուն, ապա, այո՛, ոչ միայն պետք է խանգարել Սերժ Սարգսյանին, այլև ամեն գնով կասեցնել: Քաղաքական այն ուժերը, որոնք կոչ են անում չխանագարել ու համախմբվել Սարգսյանի շուրջ բանակցություններում նրան ուժեղացնելու, բայց իրականում հող հանձնելու համար, նույնքան պատասխանատվություն են կրում, որքան Սարգսյանը՝ ինքը:
Եթե սպասվող բանակցային գործընթացում խնդիր է դրված (առանց եթե-ի, հենց այդպիսի խնդիր է դրված), որ հայկական կողմը զիջումների գնա, ապա Սերժ Սարգսյանին չխանգարելու ու նրա դիրքերը բանակցություններում ուժեղացնելու կոչերը հակապետական են ու խորացնում են այն ճահիճը, որի մեջ երկիրն ընկղմվել է հենց նրա անմիջական ջանքերով: Ուստի, ոչ թե խանգարել, այլ կասեցնել Սերժ Սարգսյանին:
Ինչ վերաբերում է ներքին հակասություններ չհրահրելուն, Մութալիբով-Էլչիբեյ չխաղալուն, ապա հարկ է հիշեցնել, որ հետխորհրդային քաոսային պետականության ձևավորման նախնական փուլն ավարտվել է, կան կայացած, հաստատուն պետական կառույցներ, օրինակ՝ բանակը, և լայնախոհության դեպքում կան նաև հնարավորություններ իշխանությունն անցնցում հանձնելու, եթե իհարկե առաջնորդվում ես պետական շահով ու մտածելակերպով:
Այո՛, պետք է աջակցել Սերժ Սարգսյանին, որ նա հնարավորինս անցնցում հեռանա իշխանությունից:
Հարցերի երկրորդ խումբը. ի՞նչ ռեսուրսով է Հայաստանը նստում բանակցային սեղանի շուրջ, ի՞նչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը, ինչպիսի՞ն է մեր սպառազինության մակարդակը, միջազգային ի՞նչ վարկ ու ազդեցություն ունեն ՀՀ ներկայիս իշխանությունները, և ի՞նչ արդյունավետությամբ են գործում պետական, քաղաքական ու հասարակական ինստիտուտները: Վերջապես, արդյոք ներկայիս մեր ռեսուրսները բավարա՞ր են` արժանապատիվ ու հաստատուն խաղաղություն պարտադրելու Ադրբեջանին:
Տնտեսության մասով երկար-բարակ գրելու անհրաժեշտություն չկա. բավական է նայել վերջին ութ տարիների թվերին՝ տնտեսությունը կամ անկում է ապրել, կամ գտնվել լճացման մեջ: Պետական պարտքը քառապատկվել է: Արտագաղթի տեմպերը կրիտիկական աստիճանի են հասել՝ ավելի քանի 300 հազ. մարդ է լքել Հայաստանը Սերժ Սարգսյանի ութ տարում: Աղքատությունն ու իրական գործազրկությունը նույնպես կրիտիկական են:
Միջազգային ասպարեզում Հայաստանն այսքան հեղինակազրկված և կշիռ չունեցող իշխանություն երեբևէ չի ունեցել:
Արևմուտքի մոտ անվստահելի փոփոխական գործընկերոջ համբավ՝ Ռուսաստանի սատելիտ, ԱՊՀ տարածաշրջանում՝ նույնիսկ ԵՏՄ բարեկամներ ու ընկերներ չունեցող: Հայաստանի գործող իշխանությունը նույնիսկ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ոչ մի կերպ չի կարողանում հարաբերություններ կառուցել, պարզ ասած՝ լեզու գտնել:
Սպառազինությունների առումով, ինչպես խոստովանել է Սերժ Սարգսյանը, 1980-ականների մակարդակում ենք, ու հայ զինվորի ոգով ու արյամբ է դեռ ստացվում զսպել Ադրբեջանին:
Պետական, քաղաքական ու հասարակական ինստիտուտների արդյունավետ գործառնության մասին ավելորդ է խոսել: Միայն նշենք, որ քաղաքական դաշտը ամայացված է, իսկ պետական կառավարման ապարատը կենտրոնացված է Բաղրամյան 26-ում: Մի մարդու ջանքերով աղճատված ու խեղված է կառավարման ամբողջ համակարգը:
Արդեն ակնհայտ է, որ բանակցային սպասվող գործընթացը կամ այն առաջարկները, որոնք դրվելու են սեղանին, չեն բխելու Հայաստանի շահերից: Ուստի պետք է վիժեցնել այդ բանակցային պրոցեսը, լեզու գտնել մեր դաշնակիցների հետ, լուծել բանակը արդիականացնելու ու նորագույն սպառազինություններով զինելու խնդիրը, և ի վերջո՝ իրականացնելու տնտեսական ու քաղաքական արմատական բարեփոխումներ:
Հստակ է, որ Սերժ Սարգսյանը ընդունակ չէ ու ցանկություն էլ չունի վերոհիշյալ խնդիրները լուծելու, միակ ճանապարհը նրա հեռանալն է:
Այժմ Սերժ Սարգսյանը պատմական հնարավորություն ունի պարզապես հեռանալ՝ պետություն չկործանելու և սերունդների նզովքին չարժանանալու համար: Այլ տարբերակ չկա: Քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը պետք է լինի իշխանությունից Սերժ Սարգսյանի աստիճանական կամ կտրուկ հեռացումն ու արմատական բարեփոխումների գործընթաց սկսելը:
Սերժ Սարգսյանը պատմական հնարավորություն ունի

Դերենիկ Մալխասյան
Աղբյուրը՝ http://civilnet.am/2016/04/22/voices-derenik-malkhasyan-21/#.VxuFZtKLTIV