Լրահոս

04.12.2009 11:33

Վ. Սահակյան. «Ծնվում են բութ ու շատակեր, մեծանում, դառնում են չաղ ու բախտավոր»

Վ. Սահակյան. «Ծնվում են բութ ու շատակեր, մեծանում, դառնում են չաղ ու բախտավոր»

1996 թվականին Վահրամ Սահակյանի կողմից գրվեց և նույն թվականին էլ Արթուր Սահակյանի կողմից բեմադրվեց «Խաթաբալադա» պիեսը։ Ժամանակին այն մեծ աղմուկ բարձրացրեց։ Ժամանակաշրջանն, ըստ այդ պիեսի, բնորոշվում էր հետևյալ կերպ՝ «ծնվում են բութ ու շատակեր, մեծանում, դառնում են չաղ ու բախտավոր»։ 13 տարի է անցել բեմադրության պրեմիերայից։ Շարունակվո՞ւմ է արդյոք նշված որակումը արդիական մնալ։ «7օր»-ի հետ զրույցում Վահրամ Սահակյանն ասել է, թե այսօր այդ բնորոշումն ավելի քան արդիական է։

-Հիմա ավելի է սրվել իրավիճակը։ Ընդհանրապես ամբողջ աշխարհում արվեստի նկատմամբ նկատվում է դեգրադացիա՝ հետընթաց։ Դա նկատվում է երաժշտության, կինոյի, թատրոնի և գրականության ասպարեզում։ Եվ այդ պատճառով  է, որ ամեն տեսակի կրիզիսներ են տեղի ունենում. ամեն ինչ գալիս է հոգու սովից, ինչպես Ավետիք Իսահակյանն էր ասում.«կա այդ հոգու սով հասկացությունը»։ Եվ, բնականաբար, եթե ամբողջ աշխարհում ինչ-որ բան սրվում է, երրորդ կարգի երկրներում՝ այնպիսին, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, ավելի շատ է սրում նկատվում։ Այսօրվա օրով բոլոր ստեղծագործողներն էլ դա նկատում են ու թողնում հեռանում են, և շուտով ես էլ կհայտնվեմ նրանց շարքում,-ասել է նա։

Ըստ Վահրամ Սահակյանի՝ հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ինչքան էլ ստեղծագործես, չես կարող դրամ վաստակել և ստիպած ուրիշ գործ պիտի անես, իսկ ինքն ուրիշ գործ չի անի. մնում է միայն գնալ երկրից ու աշխատել դրսում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։