Կարծիք

23.04.2016 10:30


Զինվորի արյունը գին չունի. կոչ լրագրողներին և հանրությանը

Զինվորի արյունը գին չունի. կոչ լրագրողներին և հանրությանը

Զինվորի արյունը գին չունի. կոչ լրագրողներին և հանրությանը

Զոհված զինվորի ընտանիքի կողքին լինել պարտավոր ենք բոլորս: Սահմանին կանգնած զինվորի շնորհիվ է, որ մենք հանգիստ քնում ենք այստեղ, մեր տանը:

Հասարակությունը, մարդիկ իրոք այցելում են ընտանիքներ, ոմանք նաև աջակցում՝ այդ հարցում ևս չվստահելով իշխանությանը գերադասում են իրենց աջակցությունն անձամբ տեղ հասցնել:
Վերջին օրերին մի բան եմ նկատել: Մարդիկ, կազմակերությունները գնում են, հետո մեկ էլ կարդում ես այսինչը գնացել է այսքան գումար տվել, օգնել է կարիքի մեջ գտնվող ընտանիքին:

Եվ հետաքրքիր է, որ ավելի լուրջ աջակություն ցուցաբերած մարդիկ ավելի կոռեկտ են և լռում են: Կարծում եմ չի կարելի գնալ ձեռք սեղմել, ասել որ ձեր կողին ենք ու հետո նյութ պատվիրել, թե հարա՜յ, իմացե՜ք ես զոհված զինվորի ընտանիքի եմ օգնել:

Զինվորի արյունը գին չունի: Լրագրողներին էլ խնդրում ու կոչ եմ անում այս թեմայով նյութ պատրասելիս տասը չափել մեկը կտրել: Այս պահին զոհվածների ծնողները և հարազատները ցավի մեջ են և չի կարելի նրանց տեռորի ենթարկել՝ անիմաստ ու անհեթեթ հարցեր տալով, նրանց անընդհատ ցավը վերապրել տալով: Ամեն ինչ չի կարելի գրել:

Դուք տեսել եք որդեկորույս մոր ողբը, դուք լսել եք հորը սպասող երեխաների լացը, դուք տեսել եք ամուսնուն կորցրած կնոջը, զգացել եք նրանց ցավը: Մի՛ տանջեք նրանց: Իրենք այս պահին առանց այդ էլ շատ ծանր վիճակում են:

Լիկա Սվասյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը