Սերժ Սարգսյանը ԼՂ ԱԺ–ում բարձրացրել է տարածքների զիջման հարցը (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունները համակարծիք են՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, բայց 4-օրյա բախումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը դա չի ցանկանում։
Օրեր առաջ Լեռնային Ղարաբաղ այցելած Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել նաև ԼՂ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ։ Քննարկմանը ներկա իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության անդամ Վարդգես Ուլուբաբյանը որոշ փակագծեր է բացում։ Գրում է «Ազատությունը»։
Պատգամավորի խոսքով՝ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը բարձրացրել է նաև տարածքների փոխզիջման հարցը։
«Այնպես եմ հասկացել, որ ինքը եկել ա մեր կարծիքը լսելու, մենք մեր կարծիքը ասել ենք։ Ինքը կարծիք չի հայտնել. ինքը մեզ էր ուզում լսի ու լսեց։ Ամեն դեպքում, էլի նոր բան չենք խոսել, ինչ-որ հայտնագործություններ չկար», - պատմեց Ուլուբաբյանը։
ԼՂ ԱԺ պատգամավորները համակարծիք են՝ այս փուլում նախ և առաջ պետք է հզորացվի ՊԲ-ի սպառազինությունը...
Իշխող կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ տարածքների հարցն ընդհանրապես կարող շոշափվել բացառապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո։ Հակամարտության կարգավորման տարբերակի հարցում խմբակցությունները համակարծիք են՝ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Մինչդեռ, պատգամավորների կարծիքով, 4-օրյա բախումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը դա չի ցանկանում, և այս փուլում նախևառաջ պետք է հզորացվի ՊԲ-ի սպառազինությունը։
Ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի պնդմամբ՝ կարգավորման փաստաթղթի յուրաքանչյուր կետ պետք է նախևառաջ հավանության արժանանա Ղարաբաղի կողմից։ Շրջանառության մեջ դրված մադրիդյան կամ կազանյան փաստաթղթերում, ըստ Խանումյանի, արդեն իսկ տեղ են գտել Ղարաբաղի շահերին հակասող մի շարք դրույթներ։ «Վերածնունդ» խմբակցության համար անընդունելի է հատկապես տարածքների փոխզիջման հարցը։
«Դուք եղել եք Թալիշում և տեսել եք, որ այդ մի քանի դիրքերի գրավումը ադրբեջանցիների կողմից ինչ վիճակ է ստեղծել Թալիշ գյուղի համար, և որոշ թաղամասեր ուղղակի ֆիզիկական գոյության եզրին են կանգնած։ Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե ավելի մեծ տարածքներ անցնեն Ադրբեջանին։ Այդ դեպքում Արցախի ամբողջական շրջաններ, ամբողջ բնակչության ֆիզիկական գոյության խնդիրը կլինի», - պարզաբանում է Խանումյանը։
«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի պնդմամբ՝ խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը տարածքային հարցերը քննարկելիս չեն կարող անտեսել Լեռնային Ղարաբաղի իշխանության և ժողովրդի կարծիքը։
Այդ տարածքները ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ...