Կարծիք

23.04.2016 09:35


Խե՜ղճ հայություն. հիմա էլ ափալ-թափալ վազվզելու է Քլունիի հետեւից

Խե՜ղճ հայություն. հիմա էլ ափալ-թափալ վազվզելու է Քլունիի հետեւից

Խե՜ղճ հայություն. հիմա էլ ափալ-թափալ վազվզելու է Քլունիի հետեւից, աղերսանքով ինքնագիր է ուզելու, թռչկոտելու է պատերի վրա, որ հոլիվուդյան աստղին գոնե 20 մետրից տեսնի, ճարպիկները ցատկելու ու պաչպչելու են Ջորջին, շատերը ժամեր են մաշելու, որ նրա երթուղին իմանան ու շնչակտուր հասնեն այնտեղ, որտեղ նա է, հրճվանքով ծափ տան ու պարեն նրա առաջ, խելագարված բռնեն պարանոցը ու նկարվեն, նկարվեն ու նկարվեն…
Քարդաշյանների տեսարանները հիշում եք, էլի…
Էդ նույն ցնծագին ընկնավորությունը հիմա էլ ենք տեսնելու…
Դեռ երեկ ենք թաղել մեր սուրբ մեռելներին, իսկ երկու օրից էլ մեկուկես միլիոնի հիշատակի ոգեկոչման օրն է…
Ո՜նց են հաջողացնում նման թամաշաներով սվաղել ազգային ինքնագիտակցությունը…

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը