«Կոմերսանտ». Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում ԼՂ շուրջ գտնվող շրջաններից հինգը
Ռուսական «Կոմերսանտ» թերթն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցին՝ որոշ մանրամասներ հրապարակելով ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների մասին:
Թերթը, վկայակոչելով Մինսկի խմբին մոտ կանգնած իր աղբյուրները, գրում է, որ միջազգային միջնորդների կողմից ներկայացվող փոխզիջման տարբերակը հետևյալ տեսքն ունի.
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջաններից հինգը, Ադրբեջանը դադարեցնում է Հայաստանի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղին տրվում է ինչ-որ ռազմական ժամանակավոր կարգավիճակ, որը երաշխավորում է նրա անվտանգությունն ու ինքնակառավարումը, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնելու հարցը, ինչպես նաև հայկական կողմի վերահսկողության տակ մնացող երկու շրջանների կարգավիճակի հարցը հետաձգվում է: Այս սցենարը ենթադրում է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում և ականազերծման գործում միջազգային աջակցություն: Բացի այդ, շրջան կարող են վերադառնալ ներքին տեղահանվածներն ու փախստականները:
Թերթի աղբյուրների համաձայն՝ այս առաջարկները մեծ մասամբ հիմնվում են մադրիդյան սկզբունքների վրա, որոնք Մինսկի խումբը առաջարկել է 2007թ. (և որոնք հետագայում թարմացվել են):
Ռուսական պատվիրակությունում «Կոմերսանտի» աղբյուրը հասկացրել է, որ խոսքն առաջին հերթին Ադրբեջանի ղեկավարության հետ աշխատանքի մասին է: Հենց Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատվություն կրում, որ նույն 2011թ. Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի դիվանագիտական ջանքերով համաձայնեցված համաձայնագիրն այդպես էլ չստորագրվեց. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, ընդհանուր առմամբ, համաձայնել էր փաստաթղթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անսպասելիորեն տասը նոր առաջարկներ էր առաջ քաշել, որոնք հայկական կողմի համար անընդունելի էին:

Աղբյուրը՝ «Սիվիլնեթ»