Կարծիք

22.04.2016 18:40


Անկախության բարիքներից հասարակ ժողովրդին բաժին են ընկել դրոշը, զինանշանը և օրհներգը

Անկախության բարիքներից հասարակ ժողովրդին բաժին են ընկել դրոշը, զինանշանը և օրհներգը

Անկախության բարիքներից հասարակ ժողովրդին բաժին են ընկել դրոշը, զինանշանը և օրհներգը, իսկ մի փոքր խմբի, իմա՝ իշխանությանն ու իշխանամերձ շրջանակներին, մնացած ամեն ինչը՝ փող, ոսկի, երկրի ընդերքը, մենաշնորհներ, պաշտոն, մեքենա, քարտուղարուհի, գործարաններ ու սուպերմարկետներ, վարկեր, բյուջե ու արտաբյուջետային միջոցներ, Սփյուռքի օգնություն և այլն, և այլն։ Ու հենց այս վերջիններս են օրնիբուն խոսում հայրենասիրության մասին։ Հիմա եկել է ժամանակը՝ ուղղելու տրամաբանական սխալը։ Նրանց պիտի տանք դրոշը, զինանշանը և օրհներգը՝ իրենց պաթոսին համապատասխան։ Ըստ տրամաբանության՝ պիտի որ երջանիկ լինեն։ Իսկ հասարակ ժողովրդին՝ նրանց ունեցածը։ Մեր հայրենասիրությունն արտաքին ատրիբուտների ու տոտեմների կարիք չունի։

Գեղամ Բաղդասարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը