Լրահոս

04.12.2009 11:31

Ըստ Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի քայլը հակաօրինական չէր

«7օր»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Սփյուռքի գաղթօջախներ ՀՀ նախագահին ուղեկցելու ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի քայլը, իրավագետ  Հրայր Թովմասյանը նշել է, թե այդտեղ որևէ հակաօրինական բան չի տեսնում։  Ըստ նրա, հանրապետության նախագահի այցի ընթացքում քննարկվել են ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունների, այլ նաև համահայկական հնչեղություն, նշանակություն ունեցող տասնյակ այլ հարցեր.

-Սահմանադրական դատարանի նախագահն այդ ժամանակահատվածում նաև Համահայկական հիմնադրամի  համանախագահներից  մեկն էր, և աշխատանքներին իր մասնակցությունը եղել է պարզապես այդ շրջանակներում։ Սահմանադրական դատարանի  մասին օրենքն արգելում է ՍԴ անդամին, իսկ նախագահը նաև դատարանի անդամ է, հրապարակայնորեն կարծիք արտահայտել այն ակտի վերաբերյալ, որը կարող է դառնալ իրենց քննարկման առարկա։ Ինքը հրապարակայնորեն չի ասել՝ լավ է, վատ է, Սահմանադրությանը համապատասխանում է, չի համապատասխանում։ Այսինքն, պասիվ, ֆիզիկապես ներկա գտնվելը մի քննարկման, որտեղ արծարծվել է նաև այդ հարցը, չի կարող կամ չպետք է մեկնաբանվի որպես իր դիրքորոշում, իր կարծիքը այդ հարցի վերաբերյալ։ Ուստի ՍԴ նախագահի վարքագծում որևէ ռիսկ, որ հետագայում կարող է անդրադառնալ, ես չեմ տեսնում։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։