Աշխարհ

22.04.2016 20:30


Իսպանացիները ծաղկաման են ստեղծել, որի միջոցով հնարավոր կլինի սմարթֆոնների մարտկոցներ լիցքավորել (տեսանյութ)

Իսպանացիները ծաղկաման են ստեղծել, որի միջոցով հնարավոր կլինի սմարթֆոնների մարտկոցներ լիցքավորել (տեսանյութ)

2016թ. դեկտեմբերին վաճառքի է հանվելու ծաղկաման, որի միջոցով հնարավոր կլինի լիցքավորել սմարթֆոնների մարտկոցները: Զարմանահրաշ «Bioo» ծաղկամանի ստեղծողը իսպանական «Arkyne Technologies» ընկերությունն է:

Ինչպես տեղեկացնում է «Գազետա»-ն, էլեկտրականությունն արտադրվում է ֆոտոսինթեզի շնորհիվ, և, ինչպես վստահեցնում են սարքի հեղինակները, օրվա ընթացքում նման կերպ հնարավոր է լիցքավորել մի քանի սմարթֆոն:

Ծաղկամանը, որի գինը կազմում է 89 եվրո, հնարավոր կլինի պատվիրել «Indiegogo»-ում: Աղբյուրի փոխանցմամբ՝ ստարթափը հավաքել է ավելի մեծ գումար, քան նախատեսվում էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը