ՀԱԿ անդամը պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները
ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե այս իրավիճակից դուրս գալու միակ բանաձը ժողովրդավարական երկիր ունենալն ու հարևանների հետ հնարավորինս շուտ և արագ մեր հարցերը լուծելն է։
-Պետք է նստենք և հարցը լուծենք, պետք է գնանք զիջումների՝ երկկողմանի։ Փոխզիջումներ՝ միանշանակ։
-Ո՞րն է Ադրբեջանի փոխզիջումը, – հետաքրքրվեցինք մենք։։
-Կարող է լինել հենց դա՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը։
-Ազտագրված տարածքների հանձման դիմա՞ց։
-Ազատագրված տարածքների՛ հարցը լուծել և անկախությա՛ն հարցը լուծել։
-Այսինքն, որոշ տարածքներ տալ անկախության դիմա՞ց։
-Իհա՛րկե։
-Դա չի՞ բերի պատերազմի։
-Ոչ երբևիցե։ Պատերազմը միշտ այն տարբերակն է, երբ լուծում չկա։
-Ի՞նչ եք կարծում՝ սկզբում մեր ներքի՞ն խնդիրները պետք է լուծել, թե՞ արտաքին։
-Եթե ժամանակ և հնարավորություն ունենայինք, լավ կլիներ ներքին հարցրերը լուծեինք, հետո նոր արտաքին, բայց մեզ մոտ մի այսպիսի վտանգ էլ կա. միշտ ներքին հարցերը կապվում են նրա հետ, ու մեզ՝ ընդդիմությանը նաև դրա համար եք մեղադում՝ վերջին մի տարվա գործողությունների համար։ Մենք միշտ անհանգստանում ենք, որ մեր ներքին հարցերը կարող են դառնալ արտաքին կոնֆլիկտում իշխանության թուլացնելու խնդիր։ Ադրբեջանի պարտություները եղել են ներքին ճգնաժամի ժամանակ, երբ 3 անգամ իշխանափոխություն եղավ, և մենք Շուշի, Լաչին գրավեցինք։ Բայց հիմա մենք չենք ուզենա, որ մեր ներքին խնդիրները պատճառ դառնան, որ մենք ճակատում խնդիր ունենաք։ Իշխանությունը, ցավոք սրտի, դա օգտագործում է, բայց իրենք չեն հասկանում։

7or.am