Կարծիք

22.04.2016 15:05


«Ախորժակն ուտելուց է բացվում» ասացվածքն Ադրբեջանի համար է ասված

«Ախորժակն ուտելուց է բացվում» ասացվածքն Ադրբեջանի համար է ասված

«Ախորժակն ուտելիս է բացվում» ասացվածքը ճիշտ Ադրբեջանի համար է ասված: Հայոց օրրան` Նախիջևանի հայությանը տևական քայքայումով դուրս մղած, իսկ Հյուսիսային Արցախը բռնագաղթով յուրացրած Ադրբեջանը ոչ թե չի կշտացել, այլ ավելի է լկտիացել, և արդեն Ալիևի հովանու ներքո՝ հրատարակվել են բազմաթիվ գրքեր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հորջորջված է «Արևմտյան Ադրբեջան»: Մի՞թե սա չի փաստում, որ այս երկրի վերջնական նպատակը Հայաստանն ամբողջությամբ կլանելն է, և, որ այս իրողության ֆոնին տխմարածին են բոլոր այն դատողությունները, համաձայն որոնց Ադրբեջանին հայոց հայրենիքի որոշ մասեր զիջելով կարելի է ինչ-որ կարգավիճակի մասին ստորագրություն առնել ու հանգիստ ապրել: Մի՞թե հնարավոր է արդեն համարյա հազար տարի մեր տուն թափանցած գիշատիչ այս ցեղից պատուհասվել, բայց այդպես էլ դրանց էությանն անճանաչ մնալ: Մեր արյունը ծծող ու արևը կտրող այս ցեղին մի բան զիջել նշանակում է մեզ կլանելու իրենց ախորժակը բորբոքել և լկտիությունը խրախուսել:
Պատմությունն անվերջ կրկնվում է, և ազգի ցեցերի եսական ու քայքայիչ, իսկ վերջնահաշվով` հայրենադավ գործունեության արդյունքում ծայրահեղ անարդյունավետ ճանապարհված վերջին ավելի քան երկու խաղաղ տասնամյակները քննություն հանձնելու պահին միանգամից իրենց զգացնել տվեցին, որի պատճառով միայն մեր մեռնելը երազող վաղեմի ոսոխին փոխանակ մինչև ատամները զինված դիմավորելուն և շան պես սատկացնելուն, այսօր ոմանք սկսել են փոխզիջումներից բարբաջել… Ելքը մեկն է՝ հնարավորինս սեղմ ժամանակահատվածում ցեցերի գոնե մի մասին ուշքի բերել և ազգային ողջ ներուժն ահեղ բռունցքի վերածելով՝ տեր կանգնել մեր ու նախնյաց պատիվ` հայրենիքին, իսկ ոտնձգությունների դեպքում ոչ թե զսպել, այլ սատկացնել թշնամուն:

Սամվել Կարապետյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը