Երվանդ Բոզոյան. «Եկել է լրջանալու պահը, պարոնա՛յք»
Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը մեղադրանքներով է հանդես եկել մի շարք վերլուծաբանների և քաղաքագետների հասցեին, կապված Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հետ, որի շարքում էր նաև քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Ստորև ներկայացնում ենք նրա հետ «Zham.am»-ի հարցազրույցը սույն թեմայի առնչությամբ:
Պարոն Բոզոյան, երեկ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակն անդրադարձել է Տեր-Պետրոսյանին քննադատողներին և մի շարք մեղադրանքներով է հանդես եկել, այդ թվում նաև Ձեր հարցազրույցին տրված «7օր» կայքին, ինչ կասեք այդ մասին:
Անկեղծ ասած, ես չէի ցանկանա անդրադառնալ այս մարդկանց «քննադատությանը», եթե չլինեին մի շարք միտումնավոր դրույթներ: Առաջին՝ նշված անձնավորությունն ինձ մեղադրում էր, թե իբր ես պատերազմի ժամանակ պահանջել եմ իշխանափոխություն, ինչը բացարձակ սուտ է, քանզի ես նման միտք չեմ արտահայտել, ավելին նույնիսկ, այսպես կոչված, խաղաղ ժամանակաշրջանում ես իշխանություններին չեմ բնութագրել որպես «մոնղոլ-թաթարներ», «ավազակապետեր», «հանցագործներ» և «մարդասպաններ», իսկ հետո կոչ չեմ արել հասարակությանը համախմբվել իրենց բնորոշմամբ «մարդասպանների և մոնղոլ-թաթարների» շուրջ: Այս հռետորաբանությունն ու գործելաոճը իրենցն է, ոչ թե իմը: Իմ կոչը՝ համախմբվել փոփոխությունների շուրջ շատ ավելի լայն իմաստ ունի, որը որոշ մարդիկ ունակ չեն հասկանալ:
Բայց նրանք առաջարկում էին համախմբվել Ձեր ասած «մոնղոլ-թաթարների» շուրջ, հիմնավորելով, որ պատերազմի ժամանակ պետք է դադարեցնել փոխադարձ քննադատությունները: Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք:
Սկսենք նրանից, որ պատերազմական իրավիճակ Հայաստանում կա սկսած 2014 թ. ամռանից, երբ ադրբեջաբական սադրանքի արդյունքում տասնյակ զոհեր եղան թե հայկական, թե ադրբեջանական կողմից, սակայն այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը հանդես չեկավ համախմբման կոչով Սերժ Սարգսյանի հետ: Ավելին՝ 2014 թ. հոկտեմբերին, նրանց թիմը «եռյակի» շրջանակներում պահանջում էին առավել արմատական գործողություններ իշխանությունների դեմ, իսկ 2015 թ. փետրվարին, երբ սուր հակամարտության շրջանն էր Սարգսյանի ու Ծառուկյանի միջև, և չկար սուր պատերազմական իրավիճակ ճակատում Տեր-Պետրոսյանը բաց նամակով դիմեց Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով հանդիպում: Թե ինչ էր դա իրականում նշանակում, այսօր քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնության համար ակնհայտ է: Այն ժամանակ գործող նախագահը մերժեց հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին և նա մնաց ապագա հանդիպման ակնկալիքով: Թե ինչու ապրիլյան իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանը համաձայնվեց հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, նույնպես հասկանալի է: Կարծում եմ, որ այստեղ լրացուցիչ պարզաբանումների իմաստ չկա:
Առաջին նախագահն իր հանդիպումը հիմնավորեց նրանով, որ պետք է ուժեղացնել Սերժ Սարգսյանի դիրքերը գալիք բանակցային գործընթացում, ի՞նչ կասեք սրա մասին:
Սերժ Սարգսյանի դիրքերը բանակցային գործընթացում ուժեղացնում է այսօր մեր հասարակությունն իր աննախադեպ կոնսոլիդացիայով՝ մերժելով տարածքների զիջումը և խաղաղապահ ուժերի տեղակայումն առանց ԼՂ հարցի վերջնական լուծման: Ես միաժամանակ և զարմացած եմ, և ուրախացած մեր հասարակության նման աննախադեպ կոնսոլիդացիայով, որտեղ երկրի գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու հոսանքները, «արևմտամետները» ու «ռուսամետները», ազգայնականներն ու պացիֆիստները, միասնաբար գիտակցում և հասկանում են, որ տարածքների զիջումը լրջորեն կվտանգի ոչ միայն ԼՂՀ-ի, այլև Հայաստանի անվտանգությունը: Փաստացի, երկրում առաջացել է աննախադեպ կոնսոլիդացիա, որտեղ նույնիսկ Հանրապետականների ճնշող մեծամասնությունն է դեմ տարածքների զիջմանը: Եւ միակ խմբակը, որը դուրս է մնացել այս համախմբումից հենց Տեր-Պետրոսյանի թիմն է: Եւ այստեղ նշել, թե ով է ավելի պետականամետ տրամադրված այս խնդիրների շուրջ, կարծում եմ ավելորդ է :
Իրենց մեղադրանքների մեջ նշված էր այն միտքը՝ թե իբր փոփոխությունների շուրջ համախմբումը անհասկանալի կատեգորիա է, իսկ գործող նախագահի շուրջ համախմբումը՝ խիստ հասկանալի: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
Անկեղծ ասած, չէի ցանկանա պատասխանել այս պրիմիտիվ և մանկապարտեզային քննադատությանը, սակայն քանի որ հասարակության որոշ մասի մոտ կա տարըմբռնում, այնուամենայնիվ, ես կասեմ հետևյալը՝ փոփոխությունների շուրջ համախմբվել նշանակում է պարտադրել, որ իշխանությունը գնա երկխոսության սեփական հասարակության հետ, որպեսզի երկրում հաստատվի վստահության մթնոլորտ: Դրա վառ օրինակը Ընտրական օրենսգրքի շուրջ բանակցություններն էին, որոնք Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո ավարտվեցին անարդյունք, ինչը նշանակում է, որ Տեր-Պետրոսյանին ամենևին էլ չէր հուզում այդ խնդիրը և նրա հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ այլ հարցեր էր հետապնդում, մինչդեռ, եթե նա սեպառատ գործարքի չգնար Սերժ Սարգսյանի հետ, և ողջ քաղաքական դաշտը քաղաքացիական հասարակության հետ միասին միասնական պահանջով հանդես գաին այս հարցերի շուրջ, իշխանությունն ավելի զիջողական կլիներ, քան այսօր:
Պարոն Բոզոյան, բայց մենք նախապատերազմական վիճակում ենք, որքանո՞վ եք ակտուալ համարում այս խնդրի շեշտադրումը:
Պետք է լինենք անկեղծ մինչև վերջ, եթե հանրությունն ու իշխանությունը միասնաբար կարծում են, որ Ընտրական օրենսգրքի հարցը առաջնային բնույթ չի կրում, ուրեմն արժե հետաձգել այն, ի վերջո, եթե երկիրը կանգնած է պատերազմի շեմին, ապա ինչ ընտրության մասին է խոսքը, մենք, հո, Սիրիա չենք: Իսկ եթե այդպիսի եզրահանգում չկա, և Ընտրական օրենսգրքի ընդունումը կարևոր է, ուրեմն առավելևս այն պետք է ընդունվի կոնսենսուսով, հաշվի առնելով այսօրվա մթնոլորտը:
Պարոն Բոզոյան, համախմբում փոփոխությունների շուրջ միայն դա նկատի ունեք:
Իհարկե, ոչ: Առաջին հերթին փոփոխություններ պետք է լինեն մեր պաշտպանական համակարգում: Ուշադիր հետևեք միջազգային ռազմական փորձագետների գնահատականներին և դուք կտեսնեք, որ այստեղ մենք ունենք լուրջ անելիքներ: Ի դեպ՝ այդ մասին ժամանակին նշել էր նաև Սամվել Բաբայանը:
Սամվել Բաբայանի գնահատականները, որոնք հիմնականում համընկնում են միջազգային լուրջ ռազմական փորձագետների գնահատականների հետ, հուշում է այն, որ պաշտոնական Երևանը պետք է քայլ կատարեր այս հարցում՝ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեր, միգուցե հրավիրեր նաև Սամվել Բաբայանին, և կարծում եմ, որ այդ քննարկումների արդյունքում մենք կարող էինք ստանալ լուրջ լուծումներ, ինչը լրացուցիչ վստահության գործոն կդառնար թե հասարակության, թե բանակի համար: Ասեմ, եթե իշխանությունները գնաին նման քայլերի, անշուշտ, համախմբման աստիճանը հասարակության մեջ շեշտակիորեն կմեծանար, քանզի նորից եմ ուզում կրկնել, Ադրբեջանն այսօր պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, և մեր երկրին այսօր անհրաժեշտ է լայնամասշտաբ նախապատրաստություն, քանզի կոնի վրա դրված է ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի լինել-չլինելու հարցը: Այստեղ մեզ անհրաժեշտ են առարկայական մասնագիտացված լուծումներ տարբեր ոլորտներում, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի ձևավորել իրական համախմբում փոփոխությունների շուրջ, իսկ էժանագին ֆոտոսեսիաների ժամանակը՝ լինի դա Երևանում, թե Ստեփանակերտում, արդեն անցել է, քանզի լրջանալ է պետք:
Երվանդ Բոզոյան. «Եկել է լրջանալու պահը, պարոնա՛յք»
Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը մեղադրանքներով է հանդես եկել մի շարք վերլուծաբանների և քաղաքագետների հասցեին, կապված Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հետ, որի շարքում էր նաև քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Ստորև ներկայացնում ենք նրա հետ «Zham.am»-ի հարցազրույցը սույն թեմայի առնչությամբ:
Պարոն Բոզոյան, երեկ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակն անդրադարձել է Տեր-Պետրոսյանին քննադատողներին և մի շարք մեղադրանքներով է հանդես եկել, այդ թվում նաև Ձեր հարցազրույցին տրված «7օր» կայքին, ինչ կասեք այդ մասին:
Անկեղծ ասած, ես չէի ցանկանա անդրադառնալ այս մարդկանց «քննադատությանը», եթե չլինեին մի շարք միտումնավոր դրույթներ:
Առաջին՝ նշված անձնավորությունն ինձ մեղադրում էր, թե իբր ես պատերազմի ժամանակ պահանջել եմ իշխանափոխություն, ինչը բացարձակ սուտ է, քանզի ես նման միտք չեմ արտահայտել, ավելին նույնիսկ, այսպես կոչված, խաղաղ ժամանակաշրջանում ես իշխանություններին չեմ բնութագրել որպես «մոնղոլ-թաթարներ», «ավազակապետեր», «հանցագործներ» և «մարդասպաններ», իսկ հետո կոչ չեմ արել հասարակությանը համախմբվել իրենց բնորոշմամբ «մարդասպանների և մոնղոլ-թաթարների» շուրջ: Այս հռետորաբանությունն ու գործելաոճը իրենցն է, ոչ թե իմը: Իմ կոչը՝ համախմբվել փոփոխությունների շուրջ շատ ավելի լայն իմաստ ունի, որը որոշ մարդիկ ունակ չեն հասկանալ:
Բայց նրանք առաջարկում էին համախմբվել Ձեր ասած «մոնղոլ-թաթարների» շուրջ, հիմնավորելով, որ պատերազմի ժամանակ պետք է դադարեցնել փոխադարձ քննադատությունները: Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք:
Սկսենք նրանից, որ պատերազմական իրավիճակ Հայաստանում կա սկսած 2014 թ. ամռանից, երբ ադրբեջաբական սադրանքի արդյունքում տասնյակ զոհեր եղան թե հայկական, թե ադրբեջանական կողմից, սակայն այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը հանդես չեկավ համախմբման կոչով Սերժ Սարգսյանի հետ: Ավելին՝ 2014 թ. հոկտեմբերին, նրանց թիմը «եռյակի» շրջանակներում պահանջում էին առավել արմատական գործողություններ իշխանությունների դեմ, իսկ 2015 թ. փետրվարին, երբ սուր հակամարտության շրջանն էր Սարգսյանի ու Ծառուկյանի միջև, և չկար սուր պատերազմական իրավիճակ ճակատում Տեր-Պետրոսյանը բաց նամակով դիմեց Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով հանդիպում: Թե ինչ էր դա իրականում նշանակում, այսօր քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնության համար ակնհայտ է: Այն ժամանակ գործող նախագահը մերժեց հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին և նա մնաց ապագա հանդիպման ակնկալիքով: Թե ինչու ապրիլյան իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանը համաձայնվեց հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, նույնպես հասկանալի է: Կարծում եմ, որ այստեղ լրացուցիչ պարզաբանումների իմաստ չկա:
Առաջին նախագահն իր հանդիպումը հիմնավորեց նրանով, որ պետք է ուժեղացնել Սերժ Սարգսյանի դիրքերը գալիք բանակցային գործընթացում, ի՞նչ կասեք սրա մասին:
Սերժ Սարգսյանի դիրքերը բանակցային գործընթացում ուժեղացնում է այսօր մեր հասարակությունն իր աննախադեպ կոնսոլիդացիայով՝ մերժելով տարածքների զիջումը և խաղաղապահ ուժերի տեղակայումն առանց ԼՂ հարցի վերջնական լուծման: Ես միաժամանակ և զարմացած եմ, և ուրախացած մեր հասարակության նման աննախադեպ կոնսոլիդացիայով, որտեղ երկրի գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու հոսանքները, «արևմտամետները» ու «ռուսամետները», ազգայնականներն ու պացիֆիստները, միասնաբար գիտակցում և հասկանում են, որ տարածքների զիջումը լրջորեն կվտանգի ոչ միայն ԼՂՀ-ի, այլև Հայաստանի անվտանգությունը: Փաստացի, երկրում առաջացել է աննախադեպ կոնսոլիդացիա, որտեղ նույնիսկ Հանրապետականների ճնշող մեծամասնությունն է դեմ տարածքների զիջմանը: Եւ միակ խմբակը, որը դուրս է մնացել այս համախմբումից հենց Տեր-Պետրոսյանի թիմն է: Եւ այստեղ նշել, թե ով է ավելի պետականամետ տրամադրված այս խնդիրների շուրջ, կարծում եմ ավելորդ է :
Իրենց մեղադրանքների մեջ նշված էր այն միտքը՝ թե իբր փոփոխությունների շուրջ համախմբումը անհասկանալի կատեգորիա է, իսկ գործող նախագահի շուրջ համախմբումը՝ խիստ հասկանալի: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
Անկեղծ ասած, չէի ցանկանա պատասխանել այս պրիմիտիվ և մանկապարտեզային քննադատությանը, սակայն քանի որ հասարակության որոշ մասի մոտ կա տարըմբռնում, այնուամենայնիվ, ես կասեմ հետևյալը՝ փոփոխությունների շուրջ համախմբվել նշանակում է պարտադրել, որ իշխանությունը գնա երկխոսության սեփական հասարակության հետ, որպեսզի երկրում հաստատվի վստահության մթնոլորտ: Դրա վառ օրինակը Ընտրական օրենսգրքի շուրջ բանակցություններն էին, որոնք Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո ավարտվեցին անարդյունք, ինչը նշանակում է, որ Տեր-Պետրոսյանին ամենևին էլ չէր հուզում այդ խնդիրը և նրա հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ այլ հարցեր էր հետապնդում, մինչդեռ, եթե նա սեպառատ գործարքի չգնար Սերժ Սարգսյանի հետ, և ողջ քաղաքական դաշտը քաղաքացիական հասարակության հետ միասին միասնական պահանջով հանդես գաին այս հարցերի շուրջ, իշխանությունն ավելի զիջողական կլիներ, քան այսօր:
Պարոն Բոզոյան, բայց մենք նախապատերազմական վիճակում ենք, որքանո՞վ եք ակտուալ համարում այս խնդրի շեշտադրումը:
Պետք է լինենք անկեղծ մինչև վերջ, եթե հանրությունն ու իշխանությունը միասնաբար կարծում են, որ Ընտրական օրենսգրքի հարցը առաջնային բնույթ չի կրում, ուրեմն արժե հետաձգել այն, ի վերջո, եթե երկիրը կանգնած է պատերազմի շեմին, ապա ինչ ընտրության մասին է խոսքը, մենք, հո, Սիրիա չենք: Իսկ եթե այդպիսի եզրահանգում չկա, և Ընտրական օրենսգրքի ընդունումը կարևոր է, ուրեմն առավելևս այն պետք է ընդունվի կոնսենսուսով, հաշվի առնելով այսօրվա մթնոլորտը:
Պարոն Բոզոյան, համախմբում փոփոխությունների շուրջ միայն դա նկատի ունեք:
Իհարկե, ոչ: Առաջին հերթին փոփոխություններ պետք է լինեն մեր պաշտպանական համակարգում: Ուշադիր հետևեք միջազգային ռազմական փորձագետների գնահատականներին և դուք կտեսնեք, որ այստեղ մենք ունենք լուրջ անելիքներ:
Ի դեպ՝ այդ մասին ժամանակին նշել էր նաև Սամվել Բաբայանը:
Սամվել Բաբայանի գնահատականները, որոնք հիմնականում համընկնում են միջազգային լուրջ ռազմական փորձագետների գնահատականների հետ, հուշում է այն, որ պաշտոնական Երևանը պետք է քայլ կատարեր այս հարցում՝ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեր, միգուցե հրավիրեր նաև Սամվել Բաբայանին, և կարծում եմ, որ այդ քննարկումների արդյունքում մենք կարող էինք ստանալ լուրջ լուծումներ, ինչը լրացուցիչ վստահության գործոն կդառնար թե հասարակության, թե բանակի համար: Ասեմ, եթե իշխանությունները գնաին նման քայլերի, անշուշտ, համախմբման աստիճանը հասարակության մեջ շեշտակիորեն կմեծանար, քանզի նորից եմ ուզում կրկնել, Ադրբեջանն այսօր պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, և մեր երկրին այսօր անհրաժեշտ է լայնամասշտաբ նախապատրաստություն, քանզի կոնի վրա դրված է ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի լինել-չլինելու հարցը: Այստեղ մեզ անհրաժեշտ են առարկայական մասնագիտացված լուծումներ տարբեր ոլորտներում, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի ձևավորել իրական համախմբում փոփոխությունների շուրջ, իսկ էժանագին ֆոտոսեսիաների ժամանակը՝ լինի դա Երևանում, թե Ստեփանակերտում, արդեն անցել է, քանզի լրջանալ է պետք:
Աղբյուրը՝ «zham.am»