Լավրով. «ԼՂ–ին հարկավոր է անժամկետ հրադադար՝ առանց խախտումների»
Մոսկվան ԼՂ–ում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը խստորեն հետևելու կողմնակից է։ Այս մասին Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ներդրել ենք բոլոր ջանքերը, անձամբ Վլադիմիր Պուտինը, որպեսզի բռնության բռնկումը դադարեցվի»,– նշել է Լավրովը՝ հավելելով, որ ռուսական կողմը հաստատակամ է այն հարցում, որ 1994թ. կնքված հրադադարի համաձայնագիրը պետք է կրի անժամկետ բնույթ:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության մասին թուրքական իշխանությունների հայտարարություններին՝ Լավրովը շեշտել է՝ դրանք անընդունելի են մեկ պարզ պատճառով.
–Դրանք կոչեր էին ոչ թե ուղղված խաղաղությանը, այլ պատերազմին, հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարություններ: Սա հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը, բայց մենք, ցավոք սրտի, արդեն սովոր ենք թուրքական ներկայիս իշխանությունների նման պահվածքին։
Կազանյան փաստաթուղթը մերժելու մասին լրագրողի հարցին էլ ռուս դիվանագետը պատասխանել է.
–Որպես այդ իրադարձությունների մասնակից՝ կարող եմ ասել, որ Հայաստանը կազանյան փաստատթուղթը չի մերժել:

7or.am