Քառօրյա պատերազմից հետո իշխանական դաշտը, քաղաքական ուժերի զգալի մասը խոսում են ոչ թե հայոց բանակը վերազինելու, իրապես արդիականացնելու անհրաժեշտության մասին, այլ անհասկանալի «զվուկ» արձակում՝ համապատասխան հրահանգով:
Իշխանական գործիչներին հետաքրքրում է ոչ թե այն, որ իրենց առաջնորդը ձախողել է զինված ուժերի ամրապնդման, արտաքին մարտահրավերներին դիմագրավելու եւ երկրի անվտանգությունը հուսալի դարձնելու խնդիրները (դե՛, որ «լապատկայով» չկռվեն, էլի), այլ իրար հերթ չտալով նրանք «սրբագրում» են Սերժ Սարգսյանի՝ Գերմանիայում արած հայտարարությունը: Կարծես, ՀՀԿ ղեկավարը ուդմուրտերեն է խոսել, ու հիմա իշխանական գործիչները «թարգմանում» են նրա ասածը՝ հայտարարելով՝ ո՞նց չունենք, ընեեեե՜նց զենքեր ունեք, որ…Ադրբեջանից էլ հզոր զենքեր ունենք:
Ստացվում է, որ ամեն անգամ այս ու այնտեղ Սերժ Սարգսյանի՝ առանց թղթից կարդալու հնչեցված ամեն խոսքը պետք է կուսակիցները հետո «վերաշարադրեն»: Իսկապես, ամոթալի է:
Ասել ես՝ հիմնականում 80-ականների զենքով ենք կռվում, ասածիդ տեր կանգնիր, ոչ թե կուսակիցներիդ դիր անհարմար դրության մեջ ու հրահանգիր, որ քո «սխալների ուղղումն» անեն: Հո միայն «բոյևիկի» կամ թրիլլերի կադրեր նայելով ու այդպիսի ֆոտոգրաֆ պահելով չէ՞, որ նշված ժանրին հատուկ դիրքերից քեզ նկարեն ու տարածեն (այն էլ՝ 1918 թվի մակարդակի բանակի ֆոնին):
Իշխանական-քաղաքական դաշտի մեծ մասի կողմից հերթական «զվուկը», որ շարունակում ենք լսել, այն է, որ սրանք ոչ թե ստեղծված իրավիճակից արագ դուրս գալու մասին մտահոգությունն են հայտնում, այլ փոխզիջումների կամ, ավելի ճիշտ, մեր զիջումների մասին հրապարակային խոսակցությունների են տրվել։ Ամեն մեկը հանկարծ անկյունից դուրս է գալիս ու դեմքին լուրջ արտահայտություն նկարելով՝ միանում է պարտվողականության քարոզին: Ով քնից շուտ է արթնանում, վռազ հայտարարում է՝ հա , բա ո՞նց, եթե խաղաղություն ենք ուզում, ապա պետք է փոխզիջման ճանապարհով գնանք, բայց ինչպես նայում ենք, խոսքը միայն հայկական կողմի զիջման մասին է։
Թշնամին լսում է սրանց եւ ներքուստ ուրախանում, որ հաղթող կողմը ներկայացնող իշխանական-քաղաքական «բալաստը» տարածքները հետ վերադարձնելու մասին է խոսում: Ուրիշ բանի մասին չի խոսում. ինչո՞ւ, ինչի՞ դիմաց, կարգավիճակի հստակեցում լինելո՞ւ է, թե՞ ոչ: Նման հարցերը չեն բարձրաձայնում. Բաղրամյան 26-ում նստած անձը սրանց նետել է ասպարեզ, որ միայն խոսեն տարածքների վերադարձման եւ խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: Ուրիշ ոչ մի բան, ո՛չ մի «եթե»:
Սրանց միջոցով մարդը հանրային տրամադրությունները շոշափելու կարեւոր գործի վրա է: 28 տարի չի հասկացել (չեն հասկացել), որ երկու անձ չի (չեն) կարող որոշում կայացնել, որ որոշում կայացնողը ժողովուրդն է:
Որոշում կայացնողը ժողովուրդն է

Կիմա Եղիազարյան