Լրահոս

14.10.2010 13:54


Արարատ Ծատուրյան. «Ադրբեջանի պարագայում փախստական չկա»

Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Արարատ Ծատուրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով ԼՂ բանակցային գործընթացի շրջանակներում բարձրացվող փախստականների վերադարձի խնդրին, ասել է, որ հայերի պարագայում խոսքը բռնագաղթվածների մասին է։

«Ադրբեջանի պարագայում փախստական չկա, քանի որ նրանք խաղաղ պայմաններում կարողացել են վաճառել իրենց տները, գույքը, նրանց անգամ տրամադրվել են միջոցներ անասունը տեղափոխելու համար։ Ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է ԵԱՀԿ-ն երաշխավորելու իմ վերադարձը իմ հայրենի բնօրրան։ Ի դեմս Ադրբեջանի ներկա իշխանությունների, գործ ունենք ցեղասպան իշխանությունների հետ։ Ո՞վ կարող է երաշխիք տալ, որ այդ գազանը չի արթնանա, և մարդիկ իրենց բնօրրան վերադառնալուց հետո նորից չեն ենթարկվի ցեղասպանության։ Ադրբեջանահայերի վերադարձը բացառվում է, քանի որ չկա երաշխիքների հստակ համակարգ», - ասել է բանախոսը։

Այս խորագրի վերջին նյութերը