ԱՄՆ պետքարտուղարությունը շտկել է լուրջ իմաստային վրիպակը, որը Ղարաբաղի հարցով իր հայտարարության մեջ թույլ էր տվել Պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին՝ ԵԱՀԿ–ի փոխարեն ՄԱԿ նշելով։
«Մենք շարունակում ենք աջակցել ՄԱԿ գործընթացին և նախկինի պես այն համարում ենք կարգավորման լավագույն ուղին։ Մինսկի խմբի մեր համանախագահն այցելել էր տարածաշրջան ռուսաստանցի և ֆրանսիացի իր գործընկերների հետ և միանշանակ հասկացնել էր տվել, որ մենք ուզում ենք տեսնել բանակցային գործընթացի շուտափույթ վերականգնումը։ Մենք հավատարիմ ենք մնում երկարաժամկետ խաղաղության հասնելու հարցում ՄԱԿ աշխատանքին»,- ասել էր Քիրբին։
Կատարվածից հետո վրիպակն ուղղվել է, և ՄԱԿ-ի փոխարեն հայտարարության մեջ նշվում է ԵԱՀԿ։
Պետդեպը շտկել է Ղարաբաղի հարցով Քիրբիի վրիպակը

7or.am