ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունը` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տեղեկատվության ու տպագրության բաժինը մեկնաբանությամբ է հանդես եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի առնչությամբ։
Դրանում, մասնավորապես, նշվում է. «Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացող իրավիճակի համատեքստում ռուսական կողմը հաստատակամ է այն հարցում, որ 1994թ. կնքված հրադադարի, ինչպես նաև, ի զարգացում դրա, 1995թ. կնքված հրադադարի ամրապնդման մասին համաձայնագրերը կրում են անժամկետ բնույթ ու նախկինի պես հանդիսանում են հակամարտության գոտում հրադադարի գործընթացի հիմքը։
Այս սկզբունքային դիրքորոշումը, որն ամբողջապես համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ընդհանուր մոտեցմանը, ներկայացվել է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչության` ապրիլի 12-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանն ուղղված նոտայում»։

artsakhpress.am