Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան է տարել հայ նահատակ պատգամավորների լուսանկարներն ու պահանջ ներկայացրել (տեսանյութ)
Թուրքիայի Մեջլիսի հայազգի անդամ Կարո Փայլանը խորհրդարան է տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները՝ հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան խորհրդարանում գործել են նաև յոթ հայ պատգամավորներ, որոնք սպանվել են Ցեղասպանության ժամանակ, և պահանջել է թուրքական խորհրդարանից հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները: «arevelk.am»–ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Կարո Փայլանի ֆեյսբուքյան էջից:
Հայ պատգամավորը գրառում է կատարել՝ նշելով, որ սպանությունից 101 տարի հետո նրանք վերադարձան խորհրդարան:
Մեջլիսի կողմից հրապարակված տեսանյութում երևում են հայ պատգամավորի ակցիայի մանրամասները, իսկ վերջում Կարո Փայլանը հայերենով ասում է «Աստված անոնց հոգին լուսավորե»: