Լրահոս

04.12.2009 10:48


Հայաստանի ՀՆԱ անկման ցուցանիշն ամենավատերից է ԱՊՀ տարածքում

Հայաստանի ՀՆԱ անկման ցուցանիշն ամենավատերից է ԱՊՀ տարածքում

ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2009թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում ԱՊՀ բոլոր երկրներում նկատվել է ՀՆԱ անկում, բացի Ուզբեկստանից,  որի տնտեսության ցուցանիշները 10 ամսվա կտրվածքով բացակայում են։ ԱՊՀ երկրներում ՀՆԱ անկման միջին ցուցանիշը կազմում է 9%։ Հայաստանում այն կազմել է -17,5%, Ռուսատանում՝ -9,6%։

Ուսումնասիրությունների արդյունքում ՀՆԱ  ամենաբարձր աճը գրանցվել է Ադրբեջանում՝ 8,3%։ Նրան հաջորդում են Ղրղզստանը՝ 3,2%–ով և Տաջիկստանը՝ 2,9%–ով։

ԱՊՀ երկրներում ինֆլյացիայի միջին ցուցանիշը կազմել է 12%։ Մոլդովայից հետո ինֆլյացիայի ամենացածր ցունիշը գրանցվել է Ադրբեջանում՝ 1,7%։ Ինֆլյացիայի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ուկրաինայում՝ 16,5%։ Բելառուսում գներն աճել են 13,6%-ով, իսկ Ռուսաստանում՝ 12,2%-ով։

2008թ. հետ համեմատած՝  2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսների վիճակագրական տվյալներով, ԱՊՀ երկրներում ՀՆԱ նվազել է  9%-ով, արտադրական հզորությունները՝ 13,0%-ով, բեռների փոխադրումը 18%-ով, մանրածախ ապրանքաշրջանառությունը՝ 7,0%-ով։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը