Լրահոս

14.10.2010 13:51


Տաթևի ճոպանուղին շահագործման կհանձնվի հոկտեմբերի 23-ին

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզի Հալիձոր և Տաթև գյուղերում տեղի կունենա Տաթևի ճոպանուղու տեխնիկական գործարկման արարողությունը: Դրա հետ կապված' հոկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ից մինչև հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան Երևան-Գորիս մայրուղուց դեպի Տաթևի վանք տանող ճանապարհով երթևեկությունը կսահմանափակվի' ճանապարհին խցանումներ և տեղաշարժի հետ կապված լրացուցիչ այլ անհարմարություններ չառաջացնելու նպատակով:

Հիմնադրամը հայցում է բոլորի ներողամտությունը և տեղեկացնում է. Տաթևի ճոպանուղին շահագործման կհանձնվի հոկտեմբերի 23-ին: Ցանկացողներն այդ օրվանից  սկսած կարող են օգտվել նորակառույց ճոպանուղուց:

Այս խորագրի վերջին նյութերը