Լրահոս

04.12.2009 10:34

Ադրբեջանը չի պաշտպանել Կոսովոյի անկախությունը

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ակշին Մեխտիեվը ելույթ է ունեցել  նիստում, որը նվիրված է եղել Կոսովոյի լեգիտիմությանը։

Ինչպես հաղորդում է Bakililar.AZ-ը, Ադրբեջանն արտահայտվել է Սերբիային աջակցելու հարցում՝ չսատարելով Կոսովոյի անկախությունը։

Նշենք, որ հարցը քննարկվում է Հաագայի միջազգային դատարանում։ Կոսովոյի անկախությունը ճանաչել են 63 երկրներ, որոնցից մեծ մասը Եվրամիության երկրներն են և ԱՄՆ-ն։ Կոսովոն իր անկախությունը հռչակել է 2008թ. փետրվարի 17-ին։

Ելույթ ունենալով Հաագայի դատարանում` Գերմանիայի, Ալբանիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները պաշտպանել են Կոսովոյի անկախությունը, իսկ Ադրբեջանը, Բելառուսը և Արգենտինան պաշտպանել են պաշտոնական Բելգրադին։

Ելույթ ունենալով նիստում` ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Կոսովոյի անկախ  հռչակած տարածքը, հակասելով Սերբիայի օրենքներին, չի կարող միջազգային մակարդակով անկախ ճանաչվել։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։