Թե ինչ է արվել հրադադարին հաջորդած ավելի քան երկու շաբաթվա ընթացքում
Ապրիլի 5-ին հրադադարի վերակնքումից հետո անցել է 15 օր։ Այս ընթացքում․
1. ի՞նչ է արվել արտաքին քաղաքականության ոլորտում Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան ճանաչելու ուղղությամբ՝ ոչ մի բան, 2. ի՞նչ է արվել ներքին քաղաքական ոլորտում պետության ձեռքում անհրաժեշտ միջոցներ կենտրոնացնելու ուղղությամբ՝ ոչ մի բան, 3. ի՞նչ է արվել բանակին հանրային աջակցությունը համակարգելու համար՝ ոչ մի բան, 4. ի՞նչ է արվել երկրի և ռազմական ուժերի կառավարման համակարգը բարելավելու համար՝ ոչ մի բան, 5. ի՞նչ է արվել ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության մասին պայմանագիր կնքելու համար՝ ոչ մի բան։
Միակ բանը, որ արվել է այս ընթացքում, 102 բազայից Հայաստանին որոշակի քանակով զենք և զինամթերք փոխանցելն է՝ ՌԴ-ի կողմից անցյալ տարի տրամադրված վարկի միջոցների հաշվին։ Դա միակ բանն էր, որ Հայաստանը կարող էր ակնկալել Ռուսաստանից և ստացավ։
Հարցը այսօր դրված է այսպես՝ կա՛մ Սերժ Սարգսյանը և քրեական օլիգարխիան պահում են իրենց իշխանությունը և անօրինական հարստությունը Արցախի անվտանգության հաշվին, կա՛մ ընդունում են Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հրամայականը։ Միայն երկրորդ դեպքում Հայաստանը հնարավորություն ձեռք կբերի լիարժեք օգտագործել արտաքին և ներքին բոլոր ռեսուրսները անվտանգության ճգնաժամից դուրս գալու համար։
Թե ինչ է արվել հրադադարին հաջորդած ավելի քան երկու շաբաթվա ընթացքում
Ապրիլի 5-ին հրադադարի վերակնքումից հետո անցել է 15 օր։ Այս ընթացքում․
1. ի՞նչ է արվել արտաքին քաղաքականության ոլորտում Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան ճանաչելու ուղղությամբ՝ ոչ մի բան,
2. ի՞նչ է արվել ներքին քաղաքական ոլորտում պետության ձեռքում անհրաժեշտ միջոցներ կենտրոնացնելու ուղղությամբ՝ ոչ մի բան,
3. ի՞նչ է արվել բանակին հանրային աջակցությունը համակարգելու համար՝ ոչ մի բան,
4. ի՞նչ է արվել երկրի և ռազմական ուժերի կառավարման համակարգը բարելավելու համար՝ ոչ մի բան,
5. ի՞նչ է արվել ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության մասին պայմանագիր կնքելու համար՝ ոչ մի բան։
Միակ բանը, որ արվել է այս ընթացքում, 102 բազայից Հայաստանին որոշակի քանակով զենք և զինամթերք փոխանցելն է՝ ՌԴ-ի կողմից անցյալ տարի տրամադրված վարկի միջոցների հաշվին։ Դա միակ բանն էր, որ Հայաստանը կարող էր ակնկալել Ռուսաստանից և ստացավ։
Հարցը այսօր դրված է այսպես՝ կա՛մ Սերժ Սարգսյանը և քրեական օլիգարխիան պահում են իրենց իշխանությունը և անօրինական հարստությունը Արցախի անվտանգության հաշվին, կա՛մ ընդունում են Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հրամայականը։ Միայն երկրորդ դեպքում Հայաստանը հնարավորություն ձեռք կբերի լիարժեք օգտագործել արտաքին և ներքին բոլոր ռեսուրսները անվտանգության ճգնաժամից դուրս գալու համար։
Անդրիաս Ղուկասյանի ՖԲ էջից