Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ մարդիկ պատրաստ են կռիվ տալ իրենց հողերի համար (տեսանյութ)
Հարց՝ «Իշխող քաղաքական ուժն ի՞նչ հետևություններ է արել ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հետ կապված, նկատի ունեմ՝ իրենց դիրքորոշումների հետ կապված»։
«Եկեք այստեղ էլ փորձենք խոսել փորձագիտական մակարդակով, որպեսզի հասկանանք խորքը: Նորից կրկնեմ՝ հույզերն արտաքին հարաբերություններում շատ հազվադեպ են օգտակար լինում: Մենք ունենք հետևյալ պատկերը, եթե խոսենք փորձագիտական, քաղաքագիտական հարթության մեջ: Ակնհայտ է, որ մենք մտել ենք ՀԱՊԿ, որովհետև այնտեղ է Ռուսաստանը: Հետևաբար, քաղաքական իմաստով գնահատելի են, բայց կիրառական՝ «ռեալ պոլիտիկի» իմաստով անիմաստ է ակնկալիք ունենալ ՀԱՊԿ անդամ երկրներից այս հարցում, ինչպիսիք են, օրինակ, Ղազախստանը կամ Բելառուսը: Մենք ՀԱՊԿ-ում ենք, որովհետև ՀԱՊԿ-ում է, ՀԱՊԿ-ը ստեղծել է Ռուսաստանը, և մենք ռուս-հայկական հարաբերությունների զարգացման արդյունքում ենք դարձել ՀԱՊԿ-ի անդամ....», - հատված Արմեն Աշոտյանի հարցազրույցից:
Ինչպե՞ս չհիշել հայտնի հաղորդման հերոսներից մեկի խոսքերը. «Երկար-բարակ խոսակցություններ, գնացե՛ք, կարճ, կոնկրետ խոսակցություններ, եկե՛ք»:
Իսկ կարճ, կոնկրետ այդ հարցազրույցից կարելի է առանձնացնել հետևյալը.
1. Քաղաքական վերնախավը փորձում է հանրության մեջ նման տեսակետ ձևավորել՝ քանի որ միջազգային հանրությունն Ադրբեջանին չի պարտադրում խաղաղություն, ուրեմն նրա կողմն է ընդունել: Դե, իսկ քանի որ միջազգային հանրությունն ադրբեջանցիների կողմն է ընդունել, մենք այլևս ոչինչ չենք կարող անել և ստիպված ենք գնալ տարածքային զիջումների (չենք հիշեցնում մեր իշխանություններին, որ արտաքին ոլորտում բացթողումների համար միակ պատասխանատուն նրանք են, քանի որ արտաքին դաշտում լուրջ աշխատանք տանելու փոխարեն, այդ թվում նաև Սփյուռքի հետ համապատասխան կապեր հաստատելով՝ նրանք «և, և» էին խաղում՝ Հայաստանի դեմ լարելով ոչ միայն եվրոպական երկրներին և նույնիսկ ՌԴ-ին, այլ նաև Սփյուռքի ներկայացուցիչներին):
2. Ըստ քաղաքական վերնախավի (որն Աշոտյանի շուրթերով է դա բարձրաձայնում)՝ ԼՂ խնդիրը «ռեստարտի» անհրաժեշտություն ունի (Ա. Աշոտյան), իսկ դա հնարավոր է անել միայն փոխզիջումային տարբերակով, այսինքն՝ տարածքներ զիջելով: Եվ այդ միտքը կրկնվում է Աշոտյանի գրեթե ողջ «խիստ քաղաքագիտական վերլուծության» ընթացքում: Ինչպես տեսնում ենք, քաղաքական վերնախավն արդեն ակտիվորեն տարածքներ հանձնելու քարոզ է տանում: Հիմա Սերժ Սարգսյանը, ինչպես և մի քանի տարի առաջ, փորձում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ այդ գործընթացն առաջ տանել: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի ներքին լեգիտիմությունն արդեն 0-ից էլ ցածր է, և նա փորձում է, ինչպես և մի քանի տարի առաջ, իր վերահսկողության տակ պահել փողոցը....և այդ հարցում, ինչպես և նախկինում, իր կարծիքով, նրան կօգնի Լևոն Տեր-Պետրոսյանը, ով, ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, բոլորովին էլ դեմ չէ աջակցել «մարգարեի գաղափարի վրա վերջապես ուշադրություն դարձրած» (համաձայն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների տեսակետի) Սարգսյանին: Սակայն Սերժ Սարգսյանը մի բան հաշվի չի առնում. այսօրվա իրավիճակը կտրուկ տարբերվում է մի քանի տարի առաջվանից, և այսօր, ի տարբերություն «երկխոսության տարիների», Տեր–Պետրոսյանն այլևս փողոցին չի տիրապետում ու, մեծ հաշվով, ներկայացնում է միայն ինքն իրեն։ Իսկ վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ մարդիկ պատրաստ են կռիվ տալ իրենց հողերի համար և ոչ մեկին չեն թողնի գոնե մեկ սանտիմետր հող հանձնել: Առավել ևս՝ Սարգսյանին, ով իր քաղաքականությամբ ժողովրդի մեջ ատելություն է սերմանել իշխանությունների հանդեպ:
Հ.Գ.: Աշոտյանն իր հարցազրույցում մեղադրեց ԱՄՆ-ին այն բանի համար, որ 7 տարվա ընթացքում նրանք այդպես էլ չընդունեցին Հայոց ցեղասպանության փաստը: Հարկ է հիշեցնել Հիլարի Քլինթոնի հարցազրույցը, որի համար «շնորհակալ ենք» Սերժ Սարգսյանի նախաձեռնողական «ֆուտբոլային» դիվանագիտությանը:
Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ մարդիկ պատրաստ են կռիվ տալ իրենց հողերի համար (տեսանյութ)
Հարց՝ «Իշխող քաղաքական ուժն ի՞նչ հետևություններ է արել ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հետ կապված, նկատի ունեմ՝ իրենց դիրքորոշումների հետ կապված»։
«Եկեք այստեղ էլ փորձենք խոսել փորձագիտական մակարդակով, որպեսզի հասկանանք խորքը: Նորից կրկնեմ՝ հույզերն արտաքին հարաբերություններում շատ հազվադեպ են օգտակար լինում: Մենք ունենք հետևյալ պատկերը, եթե խոսենք փորձագիտական, քաղաքագիտական հարթության մեջ: Ակնհայտ է, որ մենք մտել ենք ՀԱՊԿ, որովհետև այնտեղ է Ռուսաստանը: Հետևաբար, քաղաքական իմաստով գնահատելի են, բայց կիրառական՝ «ռեալ պոլիտիկի» իմաստով անիմաստ է ակնկալիք ունենալ ՀԱՊԿ անդամ երկրներից այս հարցում, ինչպիսիք են, օրինակ, Ղազախստանը կամ Բելառուսը: Մենք ՀԱՊԿ-ում ենք, որովհետև ՀԱՊԿ-ում է, ՀԱՊԿ-ը ստեղծել է Ռուսաստանը, և մենք ռուս-հայկական հարաբերությունների զարգացման արդյունքում ենք դարձել ՀԱՊԿ-ի անդամ....», - հատված Արմեն Աշոտյանի հարցազրույցից:
Ինչպե՞ս չհիշել հայտնի հաղորդման հերոսներից մեկի խոսքերը. «Երկար-բարակ խոսակցություններ, գնացե՛ք, կարճ, կոնկրետ խոսակցություններ, եկե՛ք»:
Իսկ կարճ, կոնկրետ այդ հարցազրույցից կարելի է առանձնացնել հետևյալը.
1. Քաղաքական վերնախավը փորձում է հանրության մեջ նման տեսակետ ձևավորել՝ քանի որ միջազգային հանրությունն Ադրբեջանին չի պարտադրում խաղաղություն, ուրեմն նրա կողմն է ընդունել: Դե, իսկ քանի որ միջազգային հանրությունն ադրբեջանցիների կողմն է ընդունել, մենք այլևս ոչինչ չենք կարող անել և ստիպված ենք գնալ տարածքային զիջումների (չենք հիշեցնում մեր իշխանություններին, որ արտաքին ոլորտում բացթողումների համար միակ պատասխանատուն նրանք են, քանի որ արտաքին դաշտում լուրջ աշխատանք տանելու փոխարեն, այդ թվում նաև Սփյուռքի հետ համապատասխան կապեր հաստատելով՝ նրանք «և, և» էին խաղում՝ Հայաստանի դեմ լարելով ոչ միայն եվրոպական երկրներին և նույնիսկ ՌԴ-ին, այլ նաև Սփյուռքի ներկայացուցիչներին):
2. Ըստ քաղաքական վերնախավի (որն Աշոտյանի շուրթերով է դա բարձրաձայնում)՝ ԼՂ խնդիրը «ռեստարտի» անհրաժեշտություն ունի (Ա. Աշոտյան), իսկ դա հնարավոր է անել միայն փոխզիջումային տարբերակով, այսինքն՝ տարածքներ զիջելով:
Եվ այդ միտքը կրկնվում է Աշոտյանի գրեթե ողջ «խիստ քաղաքագիտական վերլուծության» ընթացքում: Ինչպես տեսնում ենք, քաղաքական վերնախավն արդեն ակտիվորեն տարածքներ հանձնելու քարոզ է տանում: Հիմա Սերժ Սարգսյանը, ինչպես և մի քանի տարի առաջ, փորձում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ այդ գործընթացն առաջ տանել:
Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի ներքին լեգիտիմությունն արդեն 0-ից էլ ցածր է, և նա փորձում է, ինչպես և մի քանի տարի առաջ, իր վերահսկողության տակ պահել փողոցը....և այդ հարցում, ինչպես և նախկինում, իր կարծիքով, նրան կօգնի Լևոն Տեր-Պետրոսյանը, ով, ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, բոլորովին էլ դեմ չէ աջակցել «մարգարեի գաղափարի վրա վերջապես ուշադրություն դարձրած» (համաձայն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների տեսակետի) Սարգսյանին:
Սակայն Սերժ Սարգսյանը մի բան հաշվի չի առնում. այսօրվա իրավիճակը կտրուկ տարբերվում է մի քանի տարի առաջվանից, և այսօր, ի տարբերություն «երկխոսության տարիների», Տեր–Պետրոսյանն այլևս փողոցին չի տիրապետում ու, մեծ հաշվով, ներկայացնում է միայն ինքն իրեն։ Իսկ վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ մարդիկ պատրաստ են կռիվ տալ իրենց հողերի համար և ոչ մեկին չեն թողնի գոնե մեկ սանտիմետր հող հանձնել: Առավել ևս՝ Սարգսյանին, ով իր քաղաքականությամբ ժողովրդի մեջ ատելություն է սերմանել իշխանությունների հանդեպ:
Հ.Գ.: Աշոտյանն իր հարցազրույցում մեղադրեց ԱՄՆ-ին այն բանի համար, որ 7 տարվա ընթացքում նրանք այդպես էլ չընդունեցին Հայոց ցեղասպանության փաստը: Հարկ է հիշեցնել Հիլարի Քլինթոնի հարցազրույցը, որի համար «շնորհակալ ենք» Սերժ Սարգսյանի նախաձեռնողական «ֆուտբոլային» դիվանագիտությանը:
Տեսանյութը՝ ստորև։
Նինա Մարգարյանի ՖԲ էջից