Լրահոս

14.10.2010 13:26


Քրիստինա Ագիլերան ամուսնալուծվել է

Քրիստինա Ագիլերան ամուսնալուծվել է

Հանրահայտ երգչուհի Քրիստինա Ագիլերան ամուսնալուծվել է երաժշտական պրոդյուսեր Ջորդան Բրաթմանից, հաղորդում է «US Weekly»-ն։ Զույգի մտերիմների պատմելով՝ Ագիլերան և Բրաթմանը որոշել են ինչ-որ ժամանակ միայնակ ապրել և տեսնել՝ ինչ կստացվի։

Հրատարակության աղբյուրը հավելում է, որ երգչուհու և պրոդյուսերի ընտանեկան կյանքում  կես տարի առաջ արդեն խնդիրներ էին առաջացել։ «Նրանք ավելի շուտ նմանվել էին ընկերների, քան այր ու կնոջ»,- նշել է թերթի զրուցակիցը։

Զույգը նախատեսել է բաժանումից հետո շարունակել միասին դաստիարակել երեխային։

Այս խորագրի վերջին նյութերը