Քաղաքական

21.04.2016 14:40


Շ. Քոչարյան. «Համանախագահների առաջարկածի հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ»

Շ. Քոչարյան. «Համանախագահների առաջարկածի հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ»

–Այն, ինչ առաջարկել են համանախագահները, իհարկե, հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ: Տեսեք, կա, այսպես ասած, հետաձգված հանրաքվեի գաղափարը: Իհարկե, տարօրինակ էր, երբ արդեն եղել է հանրաքվե, ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լիովին համապատասխան և միջազգային իրավունքի, և այն ժամանակ գործող ԽՄ Սահմանադրության, օրենքների, կազմակերպել է հանրաքվեն, իր կամարտահայտությունը հստակ արտահայտել է: Ո՞րն է հետաձգված հանրաքվեի իմաստը: Ըստ միջնորդների՝ դա ուղղված է նրան, որ Բաքվի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենան դա մատուցել, հրամցնել իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը, որովհետև հանրաքվեի արդյունքը, ելնելով այն պայմաններից, որոնք նախապես համաձայնեցված են, գրեթե հասկանալի էր, կանխատեսելի էր,–Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ էլ, փոխարտգործնախարարի խոսքով, բնականաբար, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակից բացի՝ քննարկվելու է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը։

Քոչարյանի խոսքով՝ ԼՂ հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել:

–Ապագա բանակցային գործընթացը պետք է ելնի երկու հանգամանքից: Առաջինը՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ կրակում են, անհնարին է բանակցել: Այսինքն՝ զինադադարը պետք է պահպանվի: Հաջորդը՝ պետք է հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը, հակառակ իր իսկ միջազգային պարտավորության, իսկ եռակողմ համաձայնագրերը միջազգային պարտավորություններ են, կարող է խախտել,–նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ ապագայում էլ ցանկացած փուլում Ադրբեջանը կարող է հետ կանգնել իր իսկ ստորագրությունից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը