Պան Գի Մունի այցը Հայաստան, Վրաստան, Ադրբեջան հետաձգվում է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի այցը Հարավային Կովկասի երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, հետաձգվում է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:
«Այցը հետաձգվել է, այս օրերին չի լինելու: Նա տարածաշրջան գալու է, բայց ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ: Մենք տեղեկացել ենք գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակից և գիտեինք, որ տարածաշրջանային այցելությունը շատ ցանկալի էր: Պարզապես այլ` ավելի հրատապ գործերի պատճառով նրա ներկայությունը պետք է ուրիշ տեղում լինի»,-տեղեկացրեց Արմինե Հալաջյանը` հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկից ստացված տեղեկությանը: