Լրահոս

21.04.2016 11:40


Կապիտան Արգիշտի Գաբոյանի հարազատները ճանաչել են նրա մարմինը

Կապիտան Արգիշտի Գաբոյանի հարազատները ճանաչել են նրա մարմինը

ԼՂՀ Պաշտպանության բանակի անհետ կորած կապիտան, 23-ամյա Արգիշտի Գաբոյանի հարազատները ճանաչել են նախօրեին՝ ապրիլի 20-ին ադրբեջանական կողմի հանձնած դին։

Այդ մասին «NEWS.am»-ին հայտնել է Մեծ Մանթաշի գյուղապետ Ստյոպա Չոբանյանը։

Կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը 23 տարեկան էր, ունի մեկ քույր ու մեկ եղբայր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 20–ին՝ ժամը 16․00-ին, համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ԼՂՀ-ին է հանձնել հայ զոհված զինծառայողի մարմինը:

Այս խորագրի վերջին նյութերը