Լրահոս

20.04.2016 17:15


Ադրբեջանը ԼՂՀ-ին է հանձնել զոհված հայ զինծառայողի մարմինը

Ադրբեջանը ԼՂՀ-ին է հանձնել զոհված հայ զինծառայողի մարմինը

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանից «tert.am»-ը տեղեկացավ, որ ադրբեջանական կողմն այսօր՝ ժամը 16․00-ին, համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ԼՂՀ-ին է հանձնել հայ զոհված զինծառայողի մարմինը:

Զոհվածի ինքնությունը հաստատելու համար կնշանակվի փորձաքննություն:

Մանրամասն՝ «tert.am»-ում

Այս խորագրի վերջին նյութերը