Աշխարհ

20.04.2016 19:30


Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են երկարաձգել արտակարգ դրությունը՝ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կապակցությամբ

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են երկարաձգել արտակարգ դրությունը՝ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կապակցությամբ

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն առաջարկել է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը մինչև հուլիսի վերջ՝ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ժամանակ երկրպագուների և մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար:

«Ներքին գործերի նախարար Բեռնար Քազնևը նախարարների խորհրդի նիստի ժամանակ համապատասխան օրենագիծ կներկայացնի, որով առաջրկվում է ևս երկու ամսով երկարաձգել արտակարգ իրավիճակի դրությունը՝ հաշվի առնելով ներկա ահաբեկչական վտանգը», - հայտարարել է Վալսը:

Ֆրանսիայում անցկացվելիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 10-ին և ավարտվելու է ուղիղ մեկ ամիս անց՝ հուլիսի 10-ին:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայում արտակարգ իրավիճակի դրության մասին որոշումն ընդունվել է 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը